Լրահոս
Հասարակական
21:12
24.05.22
409

Ողբերգական դեպք՝ Երևանում. 54-ամյա տղամարդը բարձրությունից ընկել է երկաթե «արմատուրաների» վրա. նա մահացել է

Img default alt hy

Մայիսի 24-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:20-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ահազանգել է ոստիկանության Արաբկիրի բաժին, որ կանչով մեկնել են Վերին Անտառային  136/11 հասցե, որտեղ նոր կառուցվող էլիտար շենքում հայտնաբերել են տղամարդու դի: 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մահացածը Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա  Անդրանիկ Քեշիշյանն էր: 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս աշխատում էր նշված շինարարարությունում և երկրորդ հարկի բարձրությունից ընկել է ներքև, հայտնվելով երկաթե «արմատուրաների» վրա: Նրան այնտեղից դուրս են բերել շինարարության մյուս աշխատակիցները և  ահազանգել են շտապօգնություն: Ժամանած բժիշկները արձանագրել են նրա մահը: