Լրահոս
Հասարակական
20:03
24.10.22
365

Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում

Img default alt hy

Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Վանաձոր-Ալավերդի ավտոճանապահի Լոռվա խճուղում բախվել են Chevrolet Niva մակնիշի ավտոմեքենան և Volvo մակնիշի բեռնատարը։  

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 6 հոգի, որից 3-ը անչափահասներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։  

Վիրավորներից 2-ը, որոնցից 1-ը երեխա է, գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, և հնարավոր է՝ նրանց տեղափոխեն Երևանի հիվանդանոցներից մեկը։  

Բախման հետևանքով Chevrolet Niva-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվել։ Վիրավորներից մի քանիսը հայտնաբերվել են դրսում։ 

Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։