Լրահոս
Հասարակական
22:40
25.09.24
1 064

Ողբերգական ավտովթար-հրդեհ՝ Արարատի մարզում. հրդեհված մեքենայում մոխրացած դիեր են հայտնաբերվել

Img default alt hy

Ողբերգական ելքով ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։10-ի սահմաններում Հովտաշատ գյուղի (ժողովրդին հայտնի՝ «Մեյմանդար») Բաղրամյան փողոցում բախվել են «Mercedes» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «06»-ը բախվել է գազատար խողովակին, ինչից հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր ժամանած փրկարարները մարել են առաջացած կրակը, ինչից հետո  հայտնաբերել են երկու մոխրացած դի։
 
Վթարի հետևանքով «Mercedes»-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց։
 
Նախաձեռնվել է քրեական վարույթ։