Լրահոս
Հասարակական
21:05
16.02.22
972

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքում․ մահացածը 3 երեխաների հայր էր

Img default alt hy

Այսօր՝ փետրվարի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում:

Ժամը 18:30-ի սահմաններում Դրախտիկ գյուղի բնակիչ, 42-ամյա Էդգար Թորոսյանը իր վարած ВАЗ 21010 մակնիշի ավտոմեքենայով Սևան-Ճամբարակ–Արդանիշ ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել դաշտում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Մահացածը 3 երեխաների հայր էր: