Լրահոս
Հասարակական
12:15
16.05.23
167

Ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում․ ավտոմեքենաները հայտնվել են ձորակում

Img default alt hy

Այսօր՝ մայիսի 16-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 57-ամյա Պետրոս Մ․-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ 29-ամյա Պարգև Դ․-ի վարած Peugeot մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Պետրոս Մ․-ն տեղում մահացել է։ Նրա դին հայտնաբերվել է ավտոմեքենայից դուրս։ 

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel-ը դեպի Արմավիր ընթանալիս, բախվել է կայանված Peugeot-ին, Peugeot-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կախվել ձորակում, Opel-ն էլ, առաջ ընթնալով, դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել ձորակում։ 

Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվել են Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։