Լրահոս
Հասարակական
21:45
05.05.23
184

Ո՞վ պետք է պաշտպանի ավտոմեքենա ներկրող ընկերությունների շահերը․ Գառնիկ Դանիելյան

Img default alt hy

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ավտոմեքենա ներկրող ընկերությունների ներկայացուցիչներն ահազանգել էին, որ Վրաստանի Հանրապետության կողմից իրականացվում է անհասկանալի սանկցիա՝ 35-000-ից 45․000 դոլար և ավելի արժողությամբ հայկական ավտոմեքենաների ՌԴ արտահանման դեպքում։

Խնդրի կապակցությամբ հարցում էի ուղարկել ՊԵԿ-ին։

Ստացել եմ պատասխան, որ բարձրացված հարցերը դուրս են Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի իրավասությունների շրջանակից։

ՊԵԿ-ը հայտնում է նաև, որ Վրաստանի պատկան մարմինների կողմից որոշակի արժեքային շեմը հատող պերճանքի առարկա հանդիսացող ապրանքների, այդ թվում՝ տրանսպորտային միջոցների նկատմամբ, հստակ չսահմանված ձևաչափով, պարբերաբար կիրառվող սահմանափակումները օրինաչափ են։

Նման տարակուսելի պատասխանից հետո հարց է առաջանում․ իսկ ո՞վ պետք է պաշտպանի ավտոմեքենա ներկրող ընկերությունների շահերը։

Սեփական քաղաքացիների շահերի և ոլորտը չտապալելու համար կարելի էր առնվազն քննարկումներ և բանակցություններ սկսել այն բոլոր կողմերի հետ, որոնք խոչընդոտում են գործընթացը»։