Լրահոս
Քաղաքական
20:03
04.06.22
279

Ո՞վ է հրամայել ոստիկաններին լուսաձայնային նռնակներ կիրառել` Դիմադրության շարժման մասնակիցների դեմ

Ավելի քան մեկ ամիս շարունակվող բողոքի գործողությունների ընթացքում ոստիկանությունը, ըստ էության, առաջին անգամ է ցուցարարների նկատմամբ հատուկ միջոց կիրառել: Ըստ Դիմադրության շարժման աջակից իրավապաշտպանների՝ առանց որևէ զգուշացման են ոստիկանները լուսաձայնային նռնակն արձակել անհայտ ուղղությամբ՝ հաշվի չառնելով, որ տարածքում մանկասայլակով երեխաներ կան, կանայք, տարեցներ:

Քրեական գործ փաստաբանները կասկածում են, որ չի հարուցվի, նույնիսկ ծառայողական քննություն չի սկսվել: Հատուկ միջոցների նպատակը, ըստ Դիմադրության շարժման համակարգողների, ահաբեկելն էր շարժման մասնակիցներին, վախի մթնոլորտ ստեղծելը: