Լրահոս
Հասարակական
16:17
02.06.25
138

Նզովք՝ դավաճաններին, ամոթ՝ լռողներին. բողոքի ակցիա և խնկարկում՝ կառավարության շենքի դիմաց

 

Փաշինյանի հակաեկեղեցական արշավը շարունակում է բորբոքել հասարակության տարբեր շերտերի: Այսօր կառավարության դիմաց ակցիա է եղել, որի ժամանակ բավական սուր որակումներ են հնչել Փաշինյանի գրառումների և հենց Փաշինյանի մասին: Հայաստանի վարչապետին «Նեռապաշտ» անվանող քաղաքացիները, ակցիան կազմակերպելիս՝ դեռ չգիտեին, որ այսօր Փաշինյանը նորից յուղ է լցնելու կրակին: Առավոտյան Փաշինյանը Ֆեյսբուքում քաղաքական անեկդոտ է գրել ու շարունակել եկեղեցու թիրախավորման սկանդալային արշավը: