Լրահոս
Շոու բիզնես
11:17
10.10.22
190

«Նրանց հետ շփումը վախեցնում է»․ Ալլա Պուգաչովայի նախկին աշխատակցուհին՝ երգչուհու երեխաների մասին

Img default alt hy

«Gazeta.ru»-ի փոխանցմամբ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի նախկին տնային տնտեսուհի Լյուդմիլա Դորոդնովան ասել է, որ արտիստի և Մաքսիմ Գալկինի երեխաների հետ շփումը երբեմն վախեցնում է։

Դորոդնովան պարզաբանել է ասածը՝ հավելելով, որ երկվորյակներ Լիզան ու Գարին իրենց տարիքի համեմատ շատ ավելի խելացի են, ինչի պատճառով նրանց հետ շփումը երբեմն վախեցնում է։

«Գարին և Լիզան այնքան խելացի են, որ արդեն նրանց հետ խոսելն անգամ սարսափեցնում է: Դուք միշտ վախենում եք, որ բավականաչափ գիտելիք չեք ունենա նրանց հետ խոսելու համար: Նրանք անգամ օտար լեզուների են տիրապետում և բազմակողմանիորեն զարգացած են»,- ասել է Դորոդնովան հարցազրույցում։