Լրահոս
Սպորտ
19:55
14.01.23
177

Նրա շնորհիվ ես դարձա այսպիսի ֆուտբոլիստ․ Ռոնալդու

Img default alt hy

«Ալ Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի մասին։

«Ֆերգյուսոնն ամեն ինչում առաջատար էր, բոլոր խաղացողները լսում էին նրան: Նա ինձ համար ֆուտբոլային հայրերից մեկն է։ Երբ ես առաջին անգամ եկա «Յունայթեդ», Ֆերգյուսոնն անմիջապես ինձ ճիշտ մոտեցում ցուցաբերեց:

Նա ինձ շատ բան սովորեցրեց։ Նրա շնորհիվ ես դարձա այսպիսի ֆուտբոլիստ։ Շնորհակալ եմ այն ​​ամենի համար, ինչ Ֆերգյուսոնն արել է ինձ համար»,- Կրիշտիանուի խոսքերն է մեջբերում Livescore-ը:

Կրիշտիանուն Ֆերգյուսոնի գլխավորությամբ «Յունայթեդում» խաղացել է 2003-2009 թվականներին:

Աղբյուր  ArmSport.am