Լրահոս
Տարածաշրջան
17:38
20.01.22
324

Նպատակը Հայաստանի հետ ամբողջական կարգավորումն է. Հայաստանն էլ սրանից շատ գոհ է. Չավուշօղլու

Img default alt hy

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն կառավարության նիստից հետո լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: 

«Ermenihaber»-ը հայտնում է, որ Չավուշօղլուն ասել է՝ Հայաստանի ու Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներն առաջին հանդիպմանը «քննարկել են գործընթացը մեկնարկի նպատակները և ակնկալիքները»:

«Նպատակը Հայաստանի հետ ամբողջական կարգավորումն է: Մենք այս մասին հայտարարել ենք: Հայաստանն էլ սրանից շատ գոհ է: Կքննարկենք նաև այն, թե բացի թռիչքները սկսելուց և հատուկ ներկայացուցիչներ նշանակելուց, ուրիշ ինչ քայլեր կարելի է անել: Հատուկ ներկայացուցիչներն աշխատելու են այս ամենի ուղղությամբ, ինչպես նաև քննարկվելու են փոխվստահության մակարդակը բարձրացնող քայլերը»,- ասել է թուրք նախարարը։