Լրահոս
Հայաստան
15:12
17.02.22
384

Նույնականացված մասունքներ կան, որոնք հուղարկավորված չեն․ Ավանեսյանը փակագծեր է բացել

Մենք ունեինք դժվար հետազոտվող մասունքներ, որոնք քայքայցած էին և դժվար էր դրանցից ԴՆԹ առանձնացնելը։

Այս մասին Գործադրի նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ 

«Կան նույնականացված մասունքներ, մարմիններ, որոնք դեռ հուղարկավորված չեն։ Կան նաև մասունքեր, որոնց նույնականացումն անհնար է իրականացնել, դրանք առանձին արխիվացված են»,- տեղեկացրել է պաշտոնյան։

Նրա խոսքով, նույնականացման գործընթացն ամբողջովին ավարտվել է։