Լրահոս
Հասարակական
10:50
04.02.26
302

Սա ամենահեշտ ճանապարհն է՝ «իբր գործ անելու» անվան տակ հարստանալու․ Բորիս Մուրազի

Img default alt hy

Նուբարաշենի խճուղու ընդամենը 3 կմ հատվածում հաշվեցի մոտ 100 փոս, որոնք առաջացել են վերջին երկու օրերի ընթացքում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Politik.am–ի խմբագիր Բորիս Մուրազին՝ կից  լուսանկարներ հրապարակելով։

Նա, մասնավորապես, նշել է. «Ցավոք, բոլորն անգամ չկարողացա լուսանկարել։

Սա մի քանի ամսվա ասֆալտ է։

Եվ այս պատկերն, իրականում, բացառություն չէ․ այսպես է քաղաքի և հանրապետության գրեթե բոլոր հատվածներում։

Միլիարդավոր դրամներ են ծախսվել՝ պարզապես ժողովրդի աչքին թոզ փչելու համար։

Արդյունքում ստացել ենք ասֆալտ, որը մեկ տարի էլ չի դիմանում։

Իսկ գիտե՞ք՝ ինչու են միլիարդների պարտք վերցնում ու ասֆալտ անում։

Որովհետև սա ամենահեշտ ճանապարհն է՝ «իբր գործ անելու» անվան տակ հարստանալու»։