Լրահոս
Աշխարհ
22:41
09.02.23
134

Նոր Զելանդիայի լողափում 154 կիլոգրամանոց պինգվինի մնացորդներ են գտել

Img default alt hy

Գրինվիչի (ԱՄՆ) գիտնականները Նոր Զելանդիայի լողափում հայտնաբերել են մոլորակի վրա երբևէ ապրած ամենամեծ պինգվինի քարացած մնացորդները, Shantnews.am-ի փոխանցմամբ՝ նրանց հետազոտությունը հրապարակվել է Journal of Paleontology ամսագրում:

«Նոր Զելանդիայում բրածոների վերջին գտածոները բացահայտեցին պինգվինների համայնքի ապշեցուցիչ բազմազանությունը: Ամենամեծ նմուշը դասվում է նոր տեսակին՝ Kumimanu fordycein-ին: Այս պինգվինն ամենամեծն էր, որ երբևէ ապրել է Երկրի վրա», – ասվում է հետազոտության մեջ:»,- ասվում է հետազոտության մեջ:

Նախնական գնահատականով՝ գիտությանը հայտնի ամենամեծ պինգվինը կշռում էր 154 կգ և ապրում էր երկրի վրա 50 միլիոն տարի առաջ։ Նման պինգվինը, ինչպես նրա սերունդները, չէր կարող թռչել։ Փոխարենը, ըստ գիտնականների, պինգվինը կարող էր շատ ավելի լավ սուզվել և ավելի երկար պահպանել մարմնի ջերմաստիճանը ծայրահեղ ցրտի ժամանակ: