Լրահոս
Իրավական
12:13
04.02.26
291

Նոր Սահմանադրության տեքստը մարտին կհրապարակվի. Սրբուհի Գալյան

Img default alt hy

Մարտին կլինի նոր Սահմանադրության տեքստը, որը հրապարակային կլինի, այս մասին 2024 թվականի գործունեության ամփոփիչ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:

«Տեքստը պատրաստ կլինի այս տարի՝ մարտ ամսին: Եվ մենք արդեն պետք է սկսեն մեր իրազեկման արշավը, որովհետև կան բազմաթիվ հարցեր, որոնք քննարկվել են և ընդունվել են սահմանադրական խորհրդի կողմից:  Մենք պարտականություն ունենք հանրության հետ կոմունիկացնելու այդ հարցերը, որպեսզի մարդիկ տեղյակ լինեն, թե ինչի մասին է խոսքը»,- նշեց նախարարը: