Լրահոս
Քաղաքական
11:38
29.05.25
327

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը

Img default alt hy

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը:

Նշենք՝ Սևոյանը մինչ այդ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալն է եղել: 

Հիշեցնենք՝ վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է տվել ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծի ենթարկելուց հետո: