Լրահոս
Հասարակական
13:49
17.01.26
287

Նոր մանրամասներ՝ Երևանում հրդեհի բռնկման դեպքից

Img default alt hy

Հունվարի 17-ին, ժամը 10։32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Տիչինայի փողոցում գտնվող վուլկանիզացիոն կետում։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։50-ին, մարվել՝ 11։31-ին։ Վուլկանիզացիոն կետում  (16 քմ) այրվել են անվադողերի սարքավորումներ և  փայտե կառուցատարրեր (20 քմ)։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են քանդման աշխատանքներ։