Լրահոս
Միջազգային
17:05
21.01.26
119

Նոր աշխարհի Զևսը. նա պատերազմներ է դադարեցնում և 1 միլիարդ դոլար է պահանջում

Կառավարման մեկ տարվա ընթացքում չի եղել մի օր, որ Թրամփը դիվանագիտական հաղթանակ չտանի: Համենայն դեպս դա է պնդում Սպիտակ տունը՝ հրապարակելով «365 հաղթանակ 365 օրում» խորգարով ցուցակը, որի 143-րդ հորիզոնականում Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորումն է: Հիմա Թրամփը նոր հաղթանակների հետևից է գնում՝ Գազայի խաղաղության խորհրդի անդամակցության նրա առաջարկը մոտ 6 տասնյակ երկիր է ուղարկվել, որոնցից ոչ մեկը Եվրամիության անդամ չէ: Եվրոպական կառույցը բոյկոտում է Թրամփի նախաձեռնությունը՝ մտավախություն ունենալով, որ այն ՄԱԿ-ը կազմաքանդելու նպատակ ունի: