Լրահոս
Հայաստան
22:30
05.06.22
139

Ննջեցյալներին տեղափոխել են Բերձորի գերեզմանատնից. տունդարձի համար 8-ամյա Հովհաննեսը լացում է

Պաշտոնական Երևանը դեռ չի արձագանքում ադրբեջանական կողմից հնչող այն հայտարարություններին, որ մեկ ամիս հետո հնարավոր է ամբողջությամբ շահագործման հանձնվի Հայաստանն Արցախին կապող Լաչինի միջանցքի այլընտանքային ճանապարհը: 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված է, որ երեք տարվա ընթացքում պետք է հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ:

Այդ ճանապարհը կառուցում է Ադրբեջանը: Դրա շահագործումը կարող է նշանակել ամբողջ Քաշաթաղի շրջանի՝ Բերձոր քաղաքի, հարակից գյուղերի հանձնում թշնամուն, իսկ այնտեղ հիմա մեր հայրենակիցներն են ապրում: