Լրահոս
Քաղաքական
17:07
30.05.25
411

Նման դեպքերը սոցիալական ու հոգեկան շեղումների մասին են խոսում․ Ստեփան Դանիելյան

Img default alt hy

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Կան մարդիկ, ովքեր ասոցիալ են, կամ չունեն էմպատիա, կամ սադոմազոխիզմով են տառապում։ Նման դեպքերը սոցիալական ու հոգեկան շեղումների մասին են խոսում։

Նման մարդիկ հատուկ չեն իրենց այդպես պահում, ուղղակի բնությունն այդպես է իրենց ստեղծել, չունեն ինքնակարգավորող ունակություններ, սոցիալական նորմեր, ընդունված “լավի” ու “վատի” մասին պատկերացեւմներ։ Չունեն ու վերջ։ Դա պետք է ուղղակի հասկանալ ու հետեւություններ անել։

Եթե դրան գումարվում է նաեւ փոքր տարիքում դաստիարակություն չստանալը, այսինքն նրանց չեն ներարկել թե ինչը չի կարելի ասել, կամ անել, ապա պատկերն ամբողջացնում է։ Պարզ ասած, առողջ միջավայրում չեն հասակ առել։

Սակայն վիճակը բարդանում է նրանով, որ կա հասարակության մի խավ, ում համար իշխող ընտանիքի այդ պահվածքն ընդունելի է, ու նման մարդիկ մեր միջավայրում են ապրում։ Դա արդեն լրջագույն մարտահրավեր է»։