Լրահոս
Հասարակական
18:07
18.02.22
1 097

Նկարը վերցնելիս նշեք հեղինակին. ֆեյսբուքյան օգտատերերը ծաղրում են Ալեն Սիմոնյանին

Ֆեյսբուքյան օգտատերերը «ոգեշնչված» ՀՀ նախագահի պարտականությունները կատարող Ալեն Սիմոնյանի՝ նախագահի նստավայրում արված լուսանկարից, իրենց ֆեյսբուքյան էջերում մեջքից արված լուսանկարներ են հրապարակել: Օգտատերերն այսպիսով ծաղրելում են Ալեն Սիմոնյանին՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին և ԱՄՆ նախկին նախագահին նմանակելու մեջ:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Ալեն Սիմոնյանի լուսանկարն ու կից գրել Սերժ Սարգսյանի խոսքերը.

«Իշխանությունը ստվեր է պատին։ Լինում են դեպքեր, երբ փոքր մարդիկ մեծ ստվեր են գցում:»
Սերժ Սարգսյան»։

 

Փորձագետ Ալեն Ղուլյանն էլ հրապարակել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի՝ մեջքից արված լուսանկարը՝ մակագրելով.

«Փաստորեն ակվարիումում պարող ջահելը իրեն Օբամայի տեղն էր դրել»: