Լրահոս
Քաղաքական
10:42
25.10.22
144

Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 119

Img default alt hy

«Ժողովուրդ» օրաթերթը գրել է. «2020 թվականին տեղի ունեցած 44-օրյա պատերազմից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում էր արել. «Ռոբերտ Քոչարյանը Արցախի նախկին նախագահներին խնդրել է, որ Նիկոլ Փաշինյանին խնդրեն, որ Պուտինը հանդիպի Քոչարյանի հետ»։ Այդ սուտը, սակայն, հերքեց հենց ռուսական կողմը, ընդ որում՝ դա արեց բավականին կրեատիվ ձևով. չեղարկվեց Փաշինյանի ՌԴ կայանալիք այցը, ինչով հստակ մեսսիջ հղվեց, որ Փաշինյանն ի զորու չէ խնդրել անգամ ինքն իր համար:

13 ամիս Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը չէին հանդիպել, սակայն ուշագրավ է, որ երբ 2019 թվականին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այցելել էր Երևան, իր աշխատանքային այցի շրջանակում հոկտեմբերի 1-ին այցելել էր Ռուսաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպել էր Հայաստանի նախկին նախագահի տիկին Բելլա Քոչարյանի հետ։ 44-օրյա պատերազմից հետո բազմաթիվ են եղել դեպքերը, երբ Փաշինյանի հայտարարությունները ռուսական կողմը հերքել է: 2020 թվականի դեկտեմբերի 16-ին Փաշինյանը հայտնեց հերթական ստի մասին՝ հայտարարելով, որ, իր ունեցած տեղեկություններով Շուշիի հատվածում շրջափակման մեջ են հայտնվել նաև ռուս խաղաղապահները:

ՌԴ ՊՆ-ն անմիջապես հերքեց Փաշինյանի ունեցած տեղեկությունները` հերթական անգամ ՀՀ վարչապետին դնելով անհարմար դրության մեջ: ՀՀ-ՌԴ այս հերքումները և հայտարարությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին խաբել է ՀՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիներին»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում։