Լրահոս
Քաղաքական
12:22
21.01.22
734

Նիկոլ Փաշինյանը ՄԻՊ-ի թեկնածուին ազատել է պաշտոնից

Img default alt hy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու Քրիստինե Գրիգորյանին ազատել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից։ Որոշումը հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov հարթակում։

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2021 թվականի դեկտեմբերի սկզբին որոշել է Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է փետրվարի 23-ին։