Լրահոս
Քաղաքական
15:38
22.01.25
1 463

Արցախի հրդեհի կապակցությամբ չցավակցած Փաշինյանը ցավակցել է Թուրքիային

Img default alt hy

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիային լեռնադահուկային հանգստավայրում ողբերգության կապակցությամբ։

«Բոլուի լեռնադահուկային հանգստավայրում տեղի ունեցած ողբերգությունը ցնցող է։ Ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին։

Վիրավորներին շուտափույթ ապաքինում եմ մաղթում», -գրել է Փաշինյանը X-ի իր միկրոբլոգում։

Նշենք, որ հրդեհի զոհերի թիվը Թուրքիայում 76-ն է:

Հիշեցնենք, որ Արցախում բենզինի պահեստի պայթյունի ժամանակ, որի արդյունքում զոհվել է 238 և անհետ կորել 22 քաղաքացի, Փաշինյանը որևէ ցավակցական խոսք չի հղել: