Լրահոս
Հասարակական
23:15
19.09.24
120

ՆԳՆ ոստիկանության պետը պարգևատրել է ՀՀ-ում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին (տեսանյութ)

Img default alt hy

Սեպտեմբերի 19-ին ՆԳ նախարարությունում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

«ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը սերտ համագործակցության համար շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդ Կամո Գալուստյանին՝ նշելով, որ երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը տարիների ընթացքում հաստատագրել է իր արդյունավետությունը։

Արամ Հովհաննիսյանը, համագործակցության ամրապնդման գործում անձնական ավանդ ունենալու, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման աշխատանքներում ՆԳՆ ոստիկանությանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար, Կամո Գալուստյանին պարգևատրել է «Համագործակցության ամրապնդման համար» մեդալով»,-ասված է հաղորդագրության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում։