Լրահոս
Հայաստան
16:45
07.02.26
953

ՆԳՆ-ն ավելի քան 100 մլն դրամի պայմանագրեր է կնքել Սուքիասյանների ընկերության հետ

Img default alt hy

Ներքին գործերի նախարարությունը ապահովագրական ծառայությունների 3 պայմանագիր է կնքել ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «ՍԻԼ Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ: 

Այս մասին «News.5tv.am»-ը տեղեկանում է ՆԳՆ գնումների պայմանագրերից: 

Պայմանագրերի արժեքներն են՝ 14 մլն դրամ, 81.5 մլն դրամ և 7 մլն դրամ: Այդ գումարով կատարվել է ավտոտրանսպորտային միջոցների ապահովագրություն: