Լրահոս
Միջազգային
22:22
07.01.22
54

Թալիբները կոչ են անում աշխարհին շտապ մարդասիրական օգնություն ցուցաբերել Աֆղանստանին

«AFP»-ն հաղորդում է՝ թալիբները կոչ են անում աշխարհին շտապ մարդասիրական օգնություն ցուցաբերել Աֆղանստանին` «առանց քաղաքական կողմնակալության»` նշելով, որ վերջին ձյան տեղումներն ու ջրհեղեղները վատթարացրել են ժողովրդի վիճակը։

Այն բանից հետո, երբ օգոստոսի կեսերին թալիբները զավթեցին Աֆղանստանը, երկիրը բախվեց ֆինանսական քաոսի, գնաճի ու գործազրկության կտրուկ աճի։ 

Աֆղանստանի փոխվարչապետ Աբդուլ Ղանի Բարադարն ասել է, որ աշխարհը պարտավոր է օգնել:

«Տարբեր վայրերում մարդիկ չունեն սնունդ, կացարան, տաք հագուստ կամ փող: Աշխարհը պետք է աջակցի Աֆղանստանի ժողովրդին առանց որեւէ քաղաքական կողմնակալության եւ կատարի իր հումանիտար պարտավորությունները»,- ընդգծել է Բարադարը: