Լրահոս
Միջազգային
21:29
07.01.22
66

Հունվարի 11-ին կհայտարարվի Ղազախստանի նոր վարչապետի անունը

«Սպուտնիկ Ղազախստանը» հաղորդում է՝ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հունվարի 11-ին կներկայացնի կառավարության նոր ղեկավարի թեկնածուին:

Երկու օր առաջ Տոկաևը պաշտոնանկ էր արել կառավարությանը և գլխավորել հանրապետության Անվտանգության խորհուրդը ՝ այդ պաշտոնից հեռացնելով պետության առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաևին:

«Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Ղազախստանի նոր վարչապետ թեկնածուին կներկայացնի հունվարի 11-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ: