Լրահոս
Միջազգային
18:01
07.01.22
297

Բանկի կառավարիչը, ՊԵԿ աշխատակիցը, գլխավոր հաշվապահը հարձակվել են պարեկների վրա

Երեկ՝ հունվարի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:  

«SHAMSHYAN.com»-ը հաղորդում է, որ ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության պարեկներ Սուրեն Փաշայանն ու Արկադի Ղազարյանը նույն օրը ժամը 05:00-ի սահմաններում Իսակովի պողոտայում նկատել են երթևեկող BMW մակնիշի ավտոմեքենա:  

Պարեկները տեղում պարզել են, որ ավտոմեքենայի գույնը չի համապատասխանում հաշվառման վկայագրում նշված գույնին, ու ձայնային ազդանշանի միջոցով կանգնեցրել են նշված ավտոմեքենան, և երբ փորձել են վարչական ակտ կազմել, մի քանի հոգի դուրս են եկել ավտոմեքենայից, քաշքշել պարեկներին և չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին:  

Պարեկներն իրենց գործընկերների հետ նշված անձանց բերման են ենթարկել ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ պարզվել է, որ վարորդը եղել է Երևանի բնակիչ, 29-ամյա Էդգար Հովհաննիսյանը, ուղևորները՝  Երևանի բնակիչներ, 27-ամյա Վահե Հովհաննիսյանն ու 29-ամյա Անդրանիկ Կարապետյանը:

Վերջիններս այնուհետև բաց են թողնվել:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Է. և Վ. Հովհաննիսյանները հարազատ եղբայրներ են, ոստիկանությունում էլ հայտնել են, որ Է. Հովհաննիսյանը աշխատում է Պետական եկամուտների կոմիտեում, Վ. Հովհաննիսյանը՝ «ԷՅ ՍԻ ՍԻ Թրաասթ» ՍՊԸ-ում՝ որպես գլխավոր հաշվապահ, իսկ Ա. Կարապետյանը «Էվոկոբանկում»՝ որպես կառավարիչ: