Լրահոս
Միջազգային
22:17
07.01.22
76

Լուկաշենկոն Նազարբաևի հետ քննարկել է Ղազախստանում տիրող իրավիճակը

«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր՝ հունվարի 7-ին, հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ 

Նշվում է, որ նրանք քննարկել են Ղազախստանում տիրող իրավիճակը։

Ավելի վաղ Բելառուսի նախագահը բանակցություններ էր վարել Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի նախագահի հետ՝ նրանց հետ քննարկելով միջազգային օրակարգի արդիական հարցեր, երկկողմ հարաբերություններ և Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները: