Լրահոս
Միջազգային
21:14
07.01.22
89

ՆԱՏՕ-ն մտահոգված է Ղազախստանում տիրող իրավիճակով. Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն մտահոգված է Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններով, կողմերին զսպվածության և մարդու իրավունքների պահպանման կոչ է անում: 

«Մենք ուշադիր հետևում ենք Ղազախստանում տիրող իրավիճակին և անհանգստացած ենք տեղի ունեցածով: Անհրաժեշտ են զսպվածություն, բռնության դադարեցում, մարդու իրավունքների պահպանում»,- ասել է նա: