Լրահոս
Հասարակական
21:04
07.01.22
137

Կյանքում առաջին անգամ զգացի, որ իմ թիկունքում կանգնած է պետությունը. Նիշանյանը` ազատ արձակման մասին

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը շնորհակալություն է հայտնել Հունաստանում ՀՀ դեսպանությանը և դեսպան Տիգրան Մկրտչյանին իրեն ազատ արձակելու հարցում անհավանական ջանքեր գործադրելու համար:

«Դեսպանը  օր ու գիշեր աշխատեց, նա ոչ մի րոպե ինձ մենակ չթողեց: Իմ կյանքում առաջին անգամ զգացի, որ իմ թիկունքում կանգնած է պետությունը ՝ առանց որեւէ պայմանների եւ առանց որեւէ տատանման: Բոլորովին այլ զգացում. դա լավ է, ես չգիտեի»,- գրել է Նիշանյանը:

Հայ լեզվաբանը նշել է, որ դատարանը վճռել է` դադարեցնել իրեն կալանքի տակ պահելը: Նիշանյանի խոսքով` հնարավոր է, որ ինքը ստիպված լինի որոշ ժամանակով հեռանալ Հունաստանից և գուցե ապրի Հայաստանում: