Լրահոս
Միջազգային
20:32
07.01.22
70

Գերմանիայի կառավարությունը Ղազախստանում տիրող իրավիճակի բոլոր կողմերին կոչ է անում հրաժարվել բռնությունից

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Գերմանիայի կառավարությունը Ղազախստանում տիրող իրավիճակի բոլոր կողմերին կոչ է անում հրաժարվել բռնությունից: 

«Մենք հստակ դիրքորոշում ունենք, մենք ձգտում ենք ամեն տեղ պաշտպանել իրավական պետականության սկզբունքները: Մենք կոչ ենք անում հրաժարվել բռնությունից: Ինքնին հասկանալի է, որ բռնությունը չի կարելի կիրառել քաղաքացիների նկատմամբ »,- ասել է Գերմանիայի կառավարության ղեկավարը:

Նա կոչ է արել հասնել երկրում իրավիճակի խաղաղ զարգացմանը: