Լրահոս
Հայաստան
22:33
07.01.22
1 507

Այրվել է մեքենա․ խոշոր հրդեհ՝ Շիրակում

Img default alt hy

Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը հունվարի 7-ին ժամը 19։22-ին ահազանգ է ստացել, որ Աշոցք-Սեպասար ավտոճանապարհի 5-րդ կմ-ին այրվում է ավտոմեքենա:
 
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:50-ին, մարվել՝ 19:56-ին: Այրվել է «VAZ-21015» մակնիշի ավտոմեքենան: