Լրահոս
Միջազգային
22:51
07.01.22
383

ՄԱԿ-ը Ղազախստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն այսօր` հունվարի 7-ին, ճեպազրույցի ժամանակ հաղորդել է՝  ՄԱԿ-ը Ղազախստանում բոլոր կողմերին զսպվածության կոչ է անում, բռնությունն ու սպանությունն անընդունելի է։ 

«Մենք շարունակում ենք ուշադիր հետևել Ղազախստանում տիրող իրավիճակին և կոչ ենք անում բոլոր ներգրավված անձանց զսպվածություն ցուցաբերել, զերծ մնալ բռնությունից և խաղաղ միջոցներն օգտագործել իրավիճակը կարգավորելու համար»,- ասել է Դյուժարիկը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է բռնության դադարեցման կարևորությունը: Նրա խոսքով՝ ցուցարարները պետք է խաղաղ ցույցեր անցկացնեն։

«Ցանկացած իրավիճակում հասարակական կարգը վերականգնելիս անհրաժեշտ է պահպանել մարդու իրավունքներն ու միջազգային չափանիշները»,- հավելել է նա: