Լրահոս
2022-01-13
-
Հայաստան«Սևան» ՔԿՀ-ում փորձել են արգելված իրեր և թմրամիջոց իրացնելՍևանի Քրեակատարողական խառայությունից հայտնում են, որ 2022 թվականի հունվարի 12-ին՝ ժամը 19:40-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, պահակետերից մեկի ծառայողից ահազանգ ստանալով հնարավոր ներնետման մասին, իրականացրել են տեղանքի զննություն: Տեղազննության արդյունքում բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 8,54 գրամ քաշով առանձնացված զանգվածներ, 2 բջջային հեռախոս, բջջային հեռախոսի մարտկոց, 2 USB և 2 կտրված լարեր: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:Ավելին11:4213.01.22 -
ՀայաստանՇուրջ 8 ամիս է՝ զինվորը չկա, նրա մասին որևէ տեղեկություն հրամանատարությունը չունի. փաստաբանՓաստաբան Լուսինե Վիրաբյանը լուսանկար է հրապարակել և գրել, որ նկարում Նորիկ Մկրտչյանն է, ով 2021թ.-ի փետրվարի 8-ին զորակոչվել է բանակ, ծառայել մինչև 2021 թվականի մայիսի 14-ը, իսկ այդ օրվանից մայրը որդու մասին որևէ տեղեկություն չունի: Հրամանատարությունը` «նույնպես»․ «Չկա գերիների, մահացածների, անհետ կորածների ցուցակում, մարտերի չի մասնակցել: Հարգելի պաշտպանության նախարարություն, Քննչական կոմիտե, շուրջ 8 ամիս ինչո՞վ եք զբաղված: Ու՞ր է զինվորը: Մինչ այս պահը քանի՞ սպա է պատասխանատվություն կրել զինվորի առեղծվածային անհետացման դեպքով: Այլ հարցերը դեռ հրապարակային չեմ հնչեցնում, բայց դրանց պատասխանները հուսով եմ կստանանք», - նշել է նա։Ավելին11:3213.01.22 -
ՀայաստանՄատուցողուհուն հրազենային վնասվածք պատճառած տղամարդը ձերբակալվել էՀունվարի 11-ին քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում և ոստիկանության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Ազատ Վշտունու փողոցի գարեջրատանը մի տղամարդ հրազենային վնասվածքներ է պատճառել մատուցողուհուն: Ոստիկանությունից «NEWS.am»-ին հայտնել են, որ նույն օրը, ժամը 23.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ «հրազենային վնասվածք» ախտորոշմամբ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել 39-ամյա կնոջ: Վշտունու փողոց մեկնած օպերատիվ-քննչական խմբերի ծառայողները պարզել են մատուցողուհուն հրազենային վնասվածքներ պատճառած անձի ինքնությունը, որը դիմել էր փախուստի: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել էին 7․62 մմ տրամաչափի փամփուշտի պարկուճ և գնդակ:Ավելին11:2313.01.22 -
ՀայաստանՀունվարից ապրիլ կանցկացվեն պահեստազորայինների հավաքներ2022թ–ի հունվարի 15-ից ապրիլի 15-ը Հայաստանում կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ։ Այսօր՝ հունվարի 13-ին, պաշտպանության նախարարության այս առաջարկը հաստատվել է ՀՀ կառավարության նիստում։ Հավաքներում կընդգրկվեն պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական ու սպայական կազմերը։ Հավաքների նպատակը, ըստ նախագծի, պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործումն ու վերապատրաստումն է։ Հավաքներում կընդգրկվեն նաև ռազմատրանսպորտային մարմինների տրանսպորտային ռեսուրսները` վարժական և ինժեներական աշխատանքներ իրականացնելու համար։ Հայտարարվող վարժական հավաքները նախատեսված են ՊՆ–ի 2022թ–ի տարեկան ծրագրով։ Ծախսերն իրականացվելու են 2022 թվականի պետական բյուջեով ՀՀ պաշտպանության նախարարությանն այդ նպատակով հատկացված միջոցների հաշվին:Ավելին11:1213.01.22 -
ԱռողջապահականՄահացել է 4 մարդ․ կորոնապատկերը՝ ՀայաստանումԱռողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօր ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Կատարվել է 5763 թեստավորում, առողջացել՝ 111 քաղաքացի, գրանցվել է 4 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 811դեպք, որոնցից 333 311-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3972 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8014 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1514 է: Ընդհանուր կատարվել է 2 625 952 թեստավորում։Ավելին11:0213.01.22 -
ՀայաստանՀ1-ը շարունակում է չլուսաբանել ադրբեջանական անօրինականությունները․ ԹաթոյանՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն օրենսդրության խախտմամբ տևական ժամանակ չլուսաբանելը ստեղծում է Հանրային հեռարձակողի խորհրդի ու Հ1-ի համաձայնեցված քաղաքականության հիմնավոր ենթադրություն. ուղարկվել են գրություններ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գրություններ է ուղարկել Հանրային հեռարձակողի խորհրդին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, ինչպես նաև Հանրային հեռուստաընկերություն ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իրավապաշտպան միակ պետական հաստատության գործունեության լուսաբանումը «Լուրեր» թողարկմամբ արգելափակելու և մարդու իրավունքները, օրենսդրությունն ու միջազգային պահանջները խախտող քաղաքականության, պետության պարտավորությունները չկատարելու վերաբերյալ պարզաբանումների պահանջով։ 2021թ. դեկտեմբերի 28-ի ծավալուն հայտարարությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել էր շուրջ 5 ամիսների նպատակային մշտադիտարկման արդյունքները՝ շեշտելով, որ Հանրային հեռուստաընկերությունը, լինելով ՀՀ կառավարության կողմից հիմնադրված, իր «Լուրեր» թողարկումներում շարունակում է առավելագույն անտեսել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակումները երկրում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, գործում է Պաշտպանի գործունեության եթեր հեռարձակելն առավելագույնը բացառելու սկզբունքով։ «Այս հայտարարությունից հետո վիճակը նույնն է ու նույնիսկ ավելի է վատացել: Խոսքը վերաբերում է Մարդու իրավունքների պաշտպանի բազմաթիվ հայտարարություններ, վերլուծություններ, զեկույցներ ու հանրային իրազեկման աշխատանքները հանրությանը հասանելի չդարձնելուն, մարդկանց իրենց իրավունքներին վերաբերող հարցերը, խնդիրների լուծման առաջարկները հանրությունից թաքցնելուն՝ սկսած վիրավորանքի ու ատելության դեմ պայքարից, կանանց ու երեխաների, բանտերում ու հոգեբուժարաններում մարդկանց իրավունքերից մինչև սահմանային բնակիչների անվտանգություն: Հատկապես «փակ» է Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» թողարկման եթերն այն հայտարարությունների համար, որոնք վերաբերում են սահմանային բնակիչների իրավունքների պաշտպանությանը, ադրբեջանական անօրինականություններին ու նրանց հեռացնելու Մարդու իրավունքների պաշտպանի առաջարկներին: Սրանով, ոչ միայն չի խթանվում ճիշտ հանրային դիսկուրս և քաղաքացիների վերահսկողությունը պետության նկատմամբ, այլ նաև Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում մարդկանց չի ներկայացվում, թե մարդու իրավունքների տեսանկյունից ադրբեջանական զինված ծառայողներին ինչ եղանակներ կան հեռացնելու ՀՀ գյուղերի մոտից ու ճանապարհներից: Չի զարգացվում քննարկում այն մասին, որ մարդու իրավունքներն ու անվտանգությունը իրար լրացնող երևույթներ են: Սրան էլ ավելանում է այն, որ քիչ չեն հարցերը, որոնք Սահմանադրության և օրենքների ուժով գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի բացառիկ իրազեկման տիրույթում . այսինքն` որևէ այլ աղբյուրից այդ տվյալները ստանալ հնարավոր չէ: Արդեն տևական ժամանակ լուսաբանման անտեսումը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հնարավորություն չի տալիս արդյունավետ աշխատանքներ տանել նաև համակարգային խնդիրների լուծման հարցերում: Այսինքն՝ ակնհայտ է, որ այս կերպ խոչընդոտվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական առաքելությունը: Այս քաղաքականությամբ խախտվում են «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ԵԽԽՎ, ԵԽ նախարարների կոմիտեի, ԵԱՀԿ-ի և մի շարք այլ միջազգային պահանջներ: Ոտնահարվում է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու, խոսքի ազատության և մի շարք այլ սահմանադրական դրույթներ: Անտեսվում է, որ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լուսաբանումն ու բարձր հանրային հասանելիությունը երկրի ժողովրդավարության կարևոր ցուցիչ է և ընկած է հաստատության միջազգային ակրեդիտացիայի հիմքում: Այսինքն՝ խոսքը ինստիտուցիոնալ վերաբերմունքի մասին է: Հաշվի առնելով վերոնշյալը՝ մանրամասն հարցեր են առաջադրվել յուրաքանչյուր իրավասու մարմնի իր իրավասությունների մասով։ Հանրային հեռարձակողի խորհրդին ուղղված գրությամբ հատուկ շեշտվել է, որ բարձրացված մտահոգությունները հիմնավոր կերպով չփարատելու դեպքում Պաշտպանի մշտադիտարկման արդյունքների հաշվառմամբ՝ ստեղծված ու շարունակվող մտահոգիչ իրավիճակն ընկալվելու է որպես Հանրային հեռարձակողի խորհրդի և Հ1-ի համաձայնեցված քաղաքականության արդյունք: Առկա օբյեկտիվ գործոններն արդեն իսկ ստեղծում են նման հիմնավոր ենթադրություն: Ստացվում է` «դաս» է տրվում Մարդու իրավունքների պաշտպանության միակ ազգային սահմանադրական մարմնին առ այն, որ հաստատության նկատմամբ քաղաքական կամ Կառավարության վերաբերմունքը փոխվելու դեպքում փոխվելու է նաև Կառավարության կողմից հիմնադրված հեռուստաընկերության վերաբերմունքը՝ լուսաբանումները դադարեցնելու առումով և օրենսդրությունը ոտնահարելու հաշվին: Մինչդեռ, հաշվի չի առնվում նաև, որ մարդու իրավունքների խնդիրները օբյեկտիվ լուսաբանելը, հանրային դիսկուրսը, այդ թվում՝ քննադատական տեղեկություններով խթանելը պետության պոզիտիվ պարտավորություն է, որ այս դեպքում պարտավոր են ապահովել Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային հեռարձակողի խորհուրդը»,- գրել է Մարդու իրավունքների պաշտպանը։Ավելին10:3513.01.22 -
ՄիջազգայինՂազախստանի գրեթե բոլոր շրջաններում հակաահաբեկչական գործողություններն ավարտվել են«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Ղազախստանի իրավապահ մարմինները հայտնել են հակաահաբեկչական գործողության ավարտի մասին երկրի 17 շրջաններից 14-ում։ Ըստ հաղորդագրության՝ Ղազախստանի 14 շրջաններում իրավիճակը կարգավորվել է, չեղարկվել է ահաբեկչական վտանգի ծայրահեղ՝ կարմիր մակարդակը։ Մամուլի ծառայությունը հստակեցրել է նաև, որ Ալմաթի քաղաքում, Ալմաթիի և Ժամբիլսկի շրջաններում շարունակվում է ահաբեկիչների և այլ հանցավոր գործունեությանը մասնակից անձանց հայտնաբերումը և ձերբակալությունը։Ավելին10:3213.01.22 -
ՀայաստանՀայաստանում ձյուն է գալիս․ ճանապարհներին մերկասառույց էՓակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Դժվարանցանելի են Շիրակի մարզի Ամասիայի տարածաշրջանի միջհամայնքային ավտոճանապարհները։ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում և Աշտարակ քաղաքում մառախուղ է։ Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհին, Շիրակի մարզում, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Սպիտակ, Արագածոտնի մարզի Ապարան, Գեղարքունիքի մարզի Գավառ, Կոտայքի մարզի Չարենցավան և Հրազդան քաղաքներում տեղում է ձյուն։ Արագածոտնի մարզի Ապարան-Արագած ավտոճանապարհին մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին10:2813.01.22 -
ԱրցախՄատաղիսից հայտնաբերվել է 1 զինծառայողի մասունքԱԻՊԾ-ից հայտնում են, որ ռուսական խաղաղապահ առաքելության զորակազմը ԱԻ պետական ծառայությանն է փոխանցել հյուսիսարևելյան ուղղությունից (Մատաղիս) հայտնաբերված ևս մեկ զինծառայողի (ռազմական գործողությունների մասնակից) մասունք: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Զինադադարից հետո որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերված կամ փոխանցված աճյունների ու մասունքների ընդհանուր թիվը 1705 է: Այս պահին տարվում են բանակցություններ, որոնողական աշխատանքները վերսկսելու կապակցությամբ:Ավելին10:2413.01.22 -
ՀայաստանՀայաստանի որ շրջաններում է ձյուն տեղում«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հունվարի 13-ի առավոտյան Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Վանաձորի տարածաշրջանում՝ անձրև։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:Ավելին10:1913.01.22 -
ՀայաստանՀայաստանի այս իշխանությունը «նվեր» է ցանկացած երկրի համար, ով ստանալիք ունի․ ԱբրահամյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է, որ Իլհամ Ալիևն իր վերջին ճեպազրույցում թեպետ անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների տարբեր բլոկներին, Արցախի հիմնախնդրին, սակայն ակնհայտ է, որ նրա՝ լրատվամիջոցների հետ հրատապ ռեժիմով հանդիպում անցկացնելու պատճառը, Ղազախստանում տեղի ունեցած իրադարձություններն էին․ «Իր խոսքում Ալիևը բավականին երկար, բոլոր մանրամասներով անդրադարձավ Ադրբեջանում իրականացվող փոփոխություններին, կադրային վերափոխումներին, կոռուպցիայի դեմ պայքարին։ Բավականին մանրամասն Ալիևը խոսեց երկրում նկատվող թանկացումներին, փորձեց հիմնավորել գնաճը, ինչպես նաև՝ խոստացավ, որ սոցիալական ծրագրեր է իրականացնելու։ Ալիևն իսկզբանե փորձում է կանխել Ադրբեջանում հնարավոր քաղաքական ճգնաժամը, որի հիմքերը տարբեր գծերով համեմատելի է Ղազախստանում առկա իրավիճակին։ Հենց միայն այն հանգամանքը, որ Ադրբեջանի մեծ թվով քաղաքացիներ մասնակցել են տարբեր երկրներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների և նրանցից շատերն այս պահին Ադրբեջանում են կամ այն, որ բազմիցս խոսվել է տարբեր ծայրահեղական խմբերի ակտիվ կամ պասիվ բջիջների առկայությանն այդ երկրում, արդեն բավական է ցանկացած պահին պայթյուն առաջացնելու համար։ Սրան եթե գումարենք մի քանի կլանի ձեռքում կուտակված երկրի հարստությունը, հասարակության ծայրահեղ բևեռացում, երկրի ոչ համաչափ զարգացումը, ապա ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Ալիևն իսկապես մռածելու և խորը մտահոգությունների մեջ ընկնելու պատճառ ունի։ Միակ հարցը, որով նա հանգիստ է, դա իր կողքին Հայաստանի՝ նման որակի իշխանություն ունենալն է, որը նրան թույլ է տալիս ոչ միայն կոնֆորտ լինել, այլ ցանկացած իրավիճակում՝ քաղաքական կամ քարոզչական նպատակներից ելնելով վիրավորել, նվաստացնել ու դա մարսել։ Հայաստանի այս իշխանությունը «նվեր» է ցանկացած երկրի համար, ով ստանալիք ունի մեր տարածաշրջանում և ցանկանում է «պոկել» առավելագույնը»,- գրել է պատգամավորը։Ավելին10:1413.01.22 -
ՀայաստանԹուրքիան թույլատրել է Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնելՀայկական «Flyone Armenia»-ն Թուրքիայի իշխանությունների կողմից ստացել է թույլտվություն իրականացնելու Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ: «ՏԱՍՍ» գործակալությանն այս մասին հայտնել է «Flyone Armenia» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը: ««Flyone Armenia» ավիաընկերությունը Թուրքիայի ավիացիոն իշխանություններից թույլտվություն է ստացել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար։ Առաջին թռիչքը նախատեսվում է փետրվարի 2-ին»,- նշել է Անանյանը:Ավելին10:0313.01.22 -
ՀայաստանՕրվա մամուլի 5 կարևոր լուրերն են«Ժողովուրդ» «Վանաձորում նույնպես իշխող ՔՊ կուսակցությունը հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներին դիմում է համայնքի կառավարումը ստանձնելու համար։ «168 Ժամ» Ադրբեջանը մի քանի նոր ճանապարհ է պատրաստվում կառուցել դեպի Ջողազի ջրամբար կամ Բերքաբերի ուղղությամբ, ավելին՝ Բերքաբերի «բերանով»: «Փաստ» Փաշինյանը ճնշումներ է գործադրում Արցախի իշխանությունների նկատմամբ, որպեսզի սահմանադրական փոփոխություններ իրականացնեն ու վերականգնեն վարչապետի պաշտոնը, որտեղ Փաշինյանը Ս. Բաբայանին է տեսնում։ «Ժողովուրդ» Կասեցվել է ՀՀ քննչական կոմիտեի առաջարկած «Համաներման մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ համաներման էին ենթարկվելու 44-օրյա պատերազմին մասնակցած այն քաղաքացիները, որոնք անցնում են զինվորական ծառայության կարգի դեմ քրեական գործերով։ «Փաստ» Տնտեսական ճգնաժամից ու կոլապսից խուսափելու, ինչպես նաև սեփական իշխանությունը ամեն գնով երկարաձգելու համար Փաշինյանը նոր վարկ է վերցնում, որի չափը կազմելու է շուրջ 72 մլն ԱՄՆ դոլար։ Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ:Ավելին10:0013.01.22 -
Հայաստան2 մարզպետ կազատվի պաշտոնիցԱրագածոտնի մարզպետի պաշտոնում Ռազմիկ Պետրոսյանին կփոխարինի Սերգեյ Մովսիսյանը: Ռազմիկ Պետրոսյանին Արագածոտնի մարզպետի պաշտոնից ազատելու և այդ պաշտոնում Սերգեյ Մովսիսյանին նշանակելու հարցերն ընդգրկված են ՀՀ կառավարության նիստի օրակարգում: Կառավարության նիստի օրակարգում են նաև Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանին պաշտոնից ազատելու և նրա փոխարեն Սեդրակ Թևոնյանին նշանակելու հարցերը: Սերգեյ Մովսիսյանը և Սեդրակ Թևոնյանը հունվարի 4-ին պատգամավորական մանդատներից հրաժարվելու դիմումներ էին ներկայացրել ԱԺ նախագահին: Նրանք պատգամավոր էին ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակով:Ավելին09:5813.01.22 -
ՀայաստանՎարորդը տեղում մահացել էԱյսօր՝ հունվարի 13-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 04:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Ֆոտոլրագրողը տեղեկացնում է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհն էլ սպասարկող ճանշինականների կողմից ամբողջովին ձյունը մաքրած և ճանապարհը աղ ու ավազով մշակված է:Ավելին09:5113.01.22
2022-01-12
-
ՀայաստանԴատախազությունը Հայկ Մարությանի հայտարարությունների մասով հանցագործության որևէ փաստական տվյալներ չի հայտնաբերելԵրևանի ավագանու նիստի ժամանակ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից արված հայտարարությունների մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան՝ այս մասին ասել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Գոռ Աբրահամյանը նշել է, որ դեկտեմբերի 22-ին Երևանի ավագանու հայտնի նիստում ավագանու առանձին անդամների կողմից արվել էին հայտարարություններ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու նպատակով անցկացվելիք քվեարկության համատեքստում Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից իրենց իրական կամ ենթադրյալ ազդեցությունը օգտագործելով առանձին խմբակցության անդամների նկատմամբ ճնշումներ գործադրելու վերաբերյալ: «Առերևույթ պաշտոնեական հանցագործությունների հատկանիշներ ունեցող տվյալների պարունակմամբ հայտարարություններ էին արվել նաև Հայկ Մարությանի կողմից՝ Երևանի քաղաքապետի պաշտոնում աշխատանքի ընթացքում անձանց պաշտոնից ազատելու, կամ իրենց մերձավորների համար արտոնություններ ստանալու վերաբերյալ բարձրաստիճան պաշտոնատար անձանցից հեռախոսազանգեր ստանալու վերաբերյալ: Դրանց կապակցությամբ ՀՀ գլխավոր դատախազություն էր ստացվել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հաղորդումը: ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչություն էր ուղարկել ինչպես մամուլի համապատասխան հրապարակումները, այնպես էլ ՀԿ-ի կողմից ներկայացված հաղորդումը՝ դրանցում նշվող հանգամանքները ստուգելու հանձնարարությամբ»,- ասել Է Աբրահամյանը: Աբրահամյանը նշել է, որ ելնելով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներից՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավարության կողմից խմբակցության առանձին անդամների նկատմամբ ապօրինի ազդեցություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ԿՏՀԴՊ վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստվել են նյութեր: «Պարզվել է (այդ թվում նաև ավագանու՝ մանդատից հրաժարված անդամի բացատրություններով), որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը և խմբակցության քարտուղարը խմբակցության անդամների հետ տեղի ունեցած հանդիպումների և հետագա քննարկումների ընթացքում հայտնել են խմբակցության քաղաքական դիրքորոշումը Երևանի քաղաքապետին անվստահություն հայտնելու, այդ հարցում միասնականություն դրսևորելու վերաբերյալ, հանցավոր բնույթ ունեցող ներգործություն չի դրսևորվել, հետևաբար վերջիններիս արարքներում բացակայում են ինչպես ՀՀ քրեական օրենսգրքի 311.2-րդ հոդվածով (Իրական կամ ենթադրյալ ազդեցություն օգտագործելը), այնպես էլ 308-րդ հոդվածով (պաշտոնեական դիրքի չարաշահում) և 309-րդ (պաշտոնեական լիազորություններն անցնելը) հոդվածներով նախատեսված հանցագործությունների հանցակազմը։ Այս մասով կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու որոշում»,- հայտնել է Աբրահամյանը: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի հայտարարությունների մասով իրականացված ստուգողական գործողությունների արդյունքներին, Աբրահամյանը ասաց, որ դրանք թողնվել են անհետևանք: «Խնդիրն այն է, որ նրա կողմից նշված հանգամանքների ուսումնասիրության շրջանակում Հայկ Մարությանը հրավիրվել է ՀՀ Ոստիկանության քրեական ոստիկանություն, սակայն ներկայանալով՝ նա հրաժարվել է հաղորդում և որևէ բացատրություն տալուց: Նշել է, որ իր հայտնած՝ որևէ անձի կողմից իրեն զանգահարելու, տարբեր հարցերով դիմելու և միջնորդելու ընդհանրական դեպքերի վերաբերյալ կոնկրետ անձանց և հանգամանքներ չի կարող նշել, դրանց վերաբերյալ խոսել է՝ պարզապես մատնացույց անելու համար իր գաղափարական և սկզբունքային մոտեցումները, ուստի այդ դեպքերին առնչվող որևէ տեղեկություն և պարզաբանում չի կարող տրամադրել և չի ցանկանում հանցագործության վերաբերյալ հաղորդում տալ։ Այսինքն այս մասով կատարված ուսումնասիրությունների արդյունքում կոնկրետ հանցագործության հատկանիշներ մատնանշող որևէ տեղեկատվություն, դրանք հիմնավորող որևէ հանգամանք կամ փաստական տվյալներ չեն հայտնաբերվել»,- եզրափակել Է Աբրահամյանը:Ավելին23:4912.01.22 -
Հայաստան«Չորրորդ իշխանություն թերթը ամբողջությամբ սուտ տեղեկություններ է հրապարակել Արարատ Միրզոյանի վերաբերյալ․ ԱԳՆ մամուլի խոսնակՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը գրում է, որ «Չորրորդ իշխանություն (ՉԻ)» թերթը իրականության հետ որևէ աղերս չունեցող և ամբողջությամբ սուտ տեղեկություններ է հրապարակել ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի վերաբերյալ․ «Արարատ Միրզոյանը և իր տիկինը «ՉԻ» կայքի՝ «Ապառիկով ապրող Արարատ Միրզոյանը միլիոնատե՞ր է դարձել. ինչ բրենդից է օգտվում ԱԳ նախարարը» վերնագրով հրապարակման մեջ նշված վայրից և նշված կամ դրան մոտ արժեքով կահույքի հավաքածու երբևէ չեն գնել։ Ավելին՝ հրապարակման մեջ արված այն պնդումը, թե Արտաքին գործերի նախարարությունը խնդրի վերաբերյալ թերթի գրավոր հարցումն անպատասխան է թողել, ևս բացարձակապես անհիմն է։ ՀՀ ԱԳՆ-ն օրենքով սահմանված ժամկետում պատասխանել է հարցմանը (պատասխանի լուսանկարը կցված է): Իսկ այն, որ ԱԳՆ-ից իբրև թե պատասխան չստանալու հանգամանքը թերթը ներկայացրել է որպես իր մատուցած սուտ տեղեկության հիմնավորում, ուղղակի զավեշտալի է։ Մնում է հուսալ, որ դա արվել է ոչ թե Արարատ Միրզոյանի բարի համբավը կեղծ տեղեկություններով չարամտորեն արատավորելու մտադրությամբ, այլ լրագրողական պրոֆեսիոնալիզմի բացակայության և տրամաբանության տարրական կանոնների չիմացության պատճառով: Հայտնում ենք, որ «ՉԻ»-ին հերքման պահանջ ենք ներկայացնելու, իսկ պահանջի չկատարման դեպքում կիրառելու ենք ՀՀ օրեսնդրությամբ սահմանված այլ գործիքակազմ»,- գրել է Հունանյանը՝ կից տեղադրելով կայքի հարցման՝ 13․12․2021 պատասխանը։Ավելին23:4112.01.22 -
ՏարածաշրջանՌուսաստանի հետ «ծանր ու բարդ» 5 ժամից հետո ՆԱՏՕ-ն չի փակում դուռը Ուկրաինայի առաջԲրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ՝ ավելի քան 5 ժամ տևած բանակություններից հետո դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը պատմել է, թե ինչի մասին է փակ դռների հետևում խոսել Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոյի հետ:Ավելին22:4312.01.22 -
ՄիջազգայինՂազախստանում Ռուսաստանի «հաղթանակը» չի թուլացրել արևմուտքի հետ լարվածությունըՄոսկվան ամրապնդել է դիրքերը Ղազախստանում, բայց աշխարհաքաղաքական հավասարկշռության առումով շատ բան չի փոխվել: Ռուս փորձագետ Նիկոլայ Սիլաևի կարծիքով՝ թեև արևմուտքը դժգոհ է Ղազախստանում Ռուսաստանի կտրուկ գործողություններից, բանակցային լրացուցիչ միավորներ դա Մոսկվային չի բերել:Ավելին22:4212.01.22 -
Տարածաշրջան«Թուրքական վիրավորված ինքնասիրություն». Բաքվի ագրեսիան՝ Մոսկվայում հայ-թուրքական հանդիպումից առաջՀայաստանը, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, աննախադեպ օպերատիվությամբ կազմակերպեց խաղաղապահ առաքելության մուտքը Ղազախստան, մինչդեռ այդ տարածքի վրա աչք ուներ Թուրքիան: Փորձագետների կարծիքով՝ Ալմաթիում ապտակ ստացած Թուրքիան հիմա Ադրբեջանի ձեռքերով փորձում է ռևանշի հասնել Հայաստանի սահմանին՝ տրորելով Ռուսաստանի ոտքը:Ավելին22:4112.01.22