Լրահոս
Հայաստան
10:00
13.01.22
113

Օրվա մամուլի 5 կարևոր լուրերն են

«Ժողովուրդ»

«Վանաձորում նույնպես իշխող ՔՊ կուսակցությունը հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներին դիմում է համայնքի կառավարումը ստանձնելու համար։

«168 Ժամ»

Ադրբեջանը մի քանի նոր ճանապարհ է պատրաստվում կառուցել դեպի Ջողազի ջրամբար կամ Բերքաբերի ուղղությամբ, ավելին՝ Բերքաբերի «բերանով»:

«Փաստ»

Փաշինյանը ճնշումներ է գործադրում Արցախի իշխանությունների նկատմամբ, որպեսզի սահմանադրական փոփոխություններ իրականացնեն ու վերականգնեն վարչապետի պաշտոնը, որտեղ Փաշինյանը Ս. Բաբայանին է տեսնում։

«Ժողովուրդ»

Կասեցվել է ՀՀ քննչական կոմիտեի առաջարկած «Համաներման մասին» օրենքի նախագիծը, ըստ որի՝ համաներման էին ենթարկվելու 44-օրյա պատերազմին մասնակցած այն քաղաքացիները, որոնք անցնում են զինվորական ծառայության կարգի դեմ քրեական գործերով։

«Փաստ»

Տնտեսական ճգնաժամից ու կոլապսից խուսափելու, ինչպես նաև սեփական իշխանությունը ամեն գնով երկարաձգելու համար Փաշինյանը նոր վարկ է վերցնում, որի չափը կազմելու է շուրջ 72 մլն ԱՄՆ դոլար։

Օրվա մամուլի հրապարակումները ժամը 11-ին, 5-րդ ալիքի ուղիղ եթերում «Օրագիր» հաղորդման հեղինակ Մարիաննա Ղահրամանյանը կքննարկի թուրքագետ Ռուբեն Մելքոնյանի հետ: