Լրահոս
Հայաստան
10:03
13.01.22
756

Թուրքիան թույլատրել է Երևան-Ստամբուլ-Երևան թռիչքներ իրականացնել

Հայկական «Flyone Armenia»-ն Թուրքիայի իշխանությունների կողմից ստացել է թույլտվություն իրականացնելու Երևան-Ստամբուլ-Երևան ուղղությամբ թռիչքներ:

«ՏԱՍՍ» գործակալությանն այս մասին հայտնել է «Flyone Armenia» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Արամ Անանյանը:

««Flyone Armenia» ավիաընկերությունը Թուրքիայի ավիացիոն իշխանություններից թույլտվություն է ստացել Երևան-Ստամբուլ-Երևան չվերթեր իրականացնելու համար։ Առաջին թռիչքը նախատեսվում է փետրվարի 2-ին»,- նշել է Անանյանը: