Լրահոս
Միջազգային
10:32
13.01.22
88

Ղազախստանի գրեթե բոլոր շրջաններում հակաահաբեկչական գործողություններն ավարտվել են

«ՏԱՍՍ» գործակալությունը, հղում անելով Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Ղազախստանի իրավապահ մարմինները հայտնել են հակաահաբեկչական գործողության ավարտի մասին երկրի 17 շրջաններից 14-ում։ 

Ըստ հաղորդագրության՝ Ղազախստանի 14 շրջաններում իրավիճակը կարգավորվել է, չեղարկվել է ահաբեկչական վտանգի ծայրահեղ՝ կարմիր մակարդակը։

Մամուլի ծառայությունը հստակեցրել է նաև, որ Ալմաթի քաղաքում, Ալմաթիի և Ժամբիլսկի շրջաններում շարունակվում է ահաբեկիչների և այլ հանցավոր գործունեությանը մասնակից անձանց հայտնաբերումը և ձերբակալությունը։