Լրահոս
Հայաստան
10:19
13.01.22
139

Հայաստանի որ շրջաններում է ձյուն տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ հունվարի 13-ի առավոտյան Անիի, Արթիկի, Ախուրյանի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վայքի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Վանաձորի տարածաշրջանում՝ անձրև։

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: