Լրահոս
Հայաստան
11:32
13.01.22
817

Շուրջ 8 ամիս է՝ զինվորը չկա, նրա մասին որևէ տեղեկություն հրամանատարությունը չունի. փաստաբան

Փաստաբան Լուսինե Վիրաբյանը լուսանկար է հրապարակել և գրել, որ նկարում Նորիկ Մկրտչյանն է, որը 2021թ.-ի փետրվարի 8-ին զորակոչվել է բանակ, ծառայել մինչև 2021 թվականի մայիսի 14-ը, իսկ այդ օրվանից մայրը որդու մասին որևէ տեղեկություն չունի: Հրամանատարությունը` «նույնպես»․

«Չկա գերիների, մահացածների, անհետ կորածների ցուցակում, մարտերի չի մասնակցել: Հարգելի պաշտպանության նախարարություն, Քննչական կոմիտե, շուրջ 8 ամիս ինչո՞վ եք զբաղված: Ու՞ր է զինվորը:

Մինչ այս պահը քանի՞ սպա է պատասխանատվություն կրել զինվորի առեղծվածային անհետացման դեպքով: Այլ հարցերը դեռ հրապարակային չեմ հնչեցնում, բայց դրանց պատասխանները հուսով եմ կստանանք», - նշել է նա։