Լրահոս
2022-01-13
-
Զորամասերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժությունՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ N զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն։ Ներկայացվել են անձնակազմի խնդիրները մարտավարական բարդ իրավիճակում։ Զինծառայողներն իրականացրել են պայմանական հակառակորդի կրակակետերի ոչնչացման, նպաստավոր դիրքերի զբաղեցման և ամրացման գործողություններ։Ավելին18:0413.01.22 -
ՀայաստանՀայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը պատասխանել է «Արմենպրես» լրատվական գործակալության հարցերին․ Հարց. Որոնք են այն հիմնական նպատակները, որոնց հայկական կողմը ցանկանում է հասնել Հայաստան-Թուրքիա երկխոսության շնորհիվ Պատասխան․ Հայաստանի ակնկալիքներն այդ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն և երկու երկրների միջև սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի։ Հարց. Կան կարծիքներ, որ համաձայնելով Թուրքիայի հետ երկխոսություն սկսելուն՝ Հայաստանն արդեն իսկ ընդունել է նախապայմանները, որոնք Թուրքիան միշտ առաջ է քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Պատասխան․ Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի: Այս առումով ևս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում: Ինչպես արդեն նախկինում նշել ենք, միջազգային գործընկերների հետ շփումներում մենք պարբերաբար ընդգծել ենք «առանց նախապայմանների» սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ Հարց. Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Ի՞նչ ֆորմատով է անցկացվելու հանդիպումը և ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն այս հանդիպումից: Պատասխան․ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ։ Ըստ էության, այս առաջին հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։ Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը։Ավելին17:1213.01.22 -
ՄիջազգայինՓաշինյանն ու Տոկաևը քննարկել են Ղազախստանից ՀԱՊԿ խաղաղապահների դուրս բերման գործընթացըՀայաստանի վարչապետն ու Ղազախստանի նախագահը քննարկել են Ղազախստանից ՀԱՊԿ զորամիավորումների դուրս բերման գործընթացը: ՀԱՊԿ զորախմբերը այսօրվանից կսկսեն լքել Ղազախստանը:Ավելին17:1013.01.22 -
ՏարածաշրջանՎրաստանում «օմիկրոն» շտամով վարակման 1000-ից ավել դեպք է գրանցվելՀիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը հայտնում է, որ Վրաստանում կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը 1009 է։ Մեկ օրվա ընթացքում հանրապետությունում գրանցվել է COVID-19-ի 5326 նոր դեպք, մահացել է 48 մարդ:Ավելին17:0213.01.22 -
ՄիջազգայինԻրավիճակը կայունացել է․ Ստանիսլավ ԶասՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ Ղազախստանում իրավիճակը կայունացել է։ Ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խաղաղապահ զորախմբի գործողությունը։ Ստանիսլավ Զասը զրուցել է գործողության մասնակիցների հետ և հայտարարել առաքելության փուլային ավարտի մասին, որն իրականացվել է Ղազախստանի իշխանությունների խնդրանքով։ «Այսօր ՀԱՊԿ խաղաղապահների, Ղազախստանի Հանրապետության զինված ուժերի և իրավապահ մարմինների կոլեկտիվ համակարգված գործողությունների շնորհիվ երկրում իրավիճակը կայունացել է»,- գլխավոր քարտուղարի խոսքերն է մեջբերել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։Ավելին16:5313.01.22 -
ՀայաստանՀայտնի է Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և ևս 6 անձի գործով առաջին դատական նիստի օրըՊաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՊՆ ԳՇ նախկին պետ Ստեփան Գալստյանի, ԳՇ պետ Արտակ Դավթյանի, Պատրոն Դավո մականվամբ հայտնի զենք մատակարարող ընկերության տնօրեն, գործարար Դավիթ Գալստյանի ու ևս 4 անձի գործով առաջին դատական նիստը նշանակված է հունվարի 19-ին։ «Factor.am»-ի հետ զրույցում հայտնեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։ Քրեական գործը մակագրվել էր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանվել Շահվերդյանին։ Նշենք՝ նախկին պաշտոնյաների գործով մեղադրական եզրակացությունը հաստատվել էր հունվարի 10-ին։ Այս գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել նաև Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։ Մինչ այս ԱԱԾ-ն չէր հաստատում, որ բարձրաստիճան զինվորականը մեղադրյալ է այս գործով՝ պատճառաբանելով նախաքննական գաղտնիքը։ Այս փաստը հանրությանը հայտնի դարձավ միայն գործը դատարան ուղարկելու մասին դատախազության հաղորդագրությունից։ Պաշտոնանկ արված, ապա կրկին Գլխավոր շտաբի պետ նշանակված Արտակ Դավթյանը մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու կամ պաշտոնեական լիազորությունների սահմանն անցնելու համար, որը ծանր նյութական հետևանքներ է առաջացրել։ Հիշեցնենք՝ Դավիթ Տոնոյանը երկու ամսով կալանավորվեց սեպտեմբերի 30-ին՝ Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ և տեղափոխվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ։ Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ 2018-ից 2020 թվականները պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Տոնոյանը որպես մեղադրյալ է ներգրավվել շուրջ 4.7 մլն դոլար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար։ Նույն գործով մեղադրյալ է նաև բանակին զինամթերք մատակարարած ընկերության տնօրեն՝ Պատրոն Դավո մականունով հայտնի Դավիթ Գալստյանը։ Նրանք իրենց մեղավոր չեն ճանաչում՝ պնդելով, որ մեղադրյանքներն անհիմն են։Ավելին16:4813.01.22 -
ՀայաստանԴատախազությունը պատասխանել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի այսօրվա գրառմանըԴատախազությունը պատասխանել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի այսօրվա գրառմանը. «Նկատի ունենալով, որ ՌԴ դատախազության դիմումի համաձայն ՀՀ դատախազության կողմից համալսարանի գործունեության հետ կապված քրեական գործի հարուցման վերաբերյալ Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի ռեկտորի կողմից այսօր արված ֆեյսբուքյան գրառումը որոշակի տարընթերցումների տեղիք կարող է տալ, հարկ եմ համարում սույնով արձագանքել դրան: Նախ՝ ինչ վերաբերում է քրեական գործի հարուցման անհիմն լինելու հանգամանքին, ապա պետք է նշեմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՌԴ գլխավոր դատախազության միջոցով ստացել է ՌԴ կրության և գիտության ոլորտում վերահսկողության դաշնային ծառայության՝ 2021թ. կատարված ստուգման և Հայ-ռուսատան համալսարանի գորունեության առանձին ոլորտների պլանային, համալիր, խառը ստուգման վերաբերյալ նյութեր, որոնում առկա են տվյալներ նշված համալսարանում 2020-2021թթ. ընթացքում թույլ տրված ենթադրյալ բյուջետային և գնումների մասին օրենսդրության խախտումների, բյուջետային միջոցների առերևույթ ոչ արդյունավետ օգտագործման, աշխատավարձերի չհիմնավորված վճարման (վատնման կամ յուրացման), հաշվապահական հաշվառման և հաշվետվության տվյալների ենթադրյալ խեղաթյուրման հանգամանքներին: Նկատի ունենալով, որ նյութերը պարունակել են ենթադրյալ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող տվյալներ, որոնք հնարավոր է պարզել միայն քրեական գործի շրջանակներում իրականացված լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությամբ, 2022թ. հունվարի 7-ին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 214-րդ հոդվածի 1-ին մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, ընդունվել վարույթ և սկսվել է նախաքննություն: Այս իմաստով առկա է եղել քրեական գործ հարուցելու ինչպես օրինական առիթը, այնպես էլ հիմքերը, հետևաբար հարուցման անհիմն լինելու վերաբերյալ պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Իրականացվելու է, բնականաբար, լիարժեք օբյեկտիվ քննություն՝ որոնց արդյունքներից, ձեռք բերվելիք ինչպես արդարացնող, այնպես էլ հանցավոր արարքները հաստատող ապացույցների գնահատման արդյունքում միայն կարող է կայացվել կամ քրեական հետապնդում հարուցելու, կամ էլ արդարացնող հիմքով քրեական գործի վարույթը կարճելու որոշում: Այսինքն Դատախազությունը, վստահ եմ՝ նաև վարույթն իրականացնող մարմինը, առաջնորդվելու են բացառապես ձեռք բերվելիք ապացույցներով, այլ ոչ թե մեղադրելու կանխավարկածով կամ ինչպես գրառման մեջ է ձևակերպվել՝ «կոռուպցիա կարելու» կանխատրամադրվածությամբ: Առավելևս, երբ խոսքը վերաբերում է հանրապետությունում բավականին բարձր հեղինակություն ունեցող և բարձրագույն կրթական համակարգում իր ծանրակշիռ տեղն ունեցող ԲՈՒՀ-ին և նրա հեղինակությանը: Հենց նշածս իրողությունները, համալսարանի հեղինակությանը չհարվածելու հանգամանքն է պատճառը, որ դատախազությունը քրեական գործի հարուցման վերաբերյալ հատուկ հաղորդագրությամբ հանդես չի եկել: Եվ ինչպես նախորդ բոլոր դեպքերում, մեր կողմից դրա մասին հրապարակավ տեղեկատվություն ներկայացնելու անհրաժեշտությունը պայմանավորված է բացառապես արդեն իսկ հանրայնացված և որոշակի լույսի ներքո մատուցվող տեղեկություններին ու մեկնաբանություններին արձագանքելու անհրաժեշտությամբ: Հայ-ռուսական համալսարանը միակ ուսումնական հաստատությունը չէ, որի գործունեության հետ կապված խնդիրների բերումով քրեական գործեր են հարուցվում և քննվում: Դրանց արդյունքում եղել են ինչպես արդարացնող հիմքերով քրեական գործերի վարույթները կարճելու որոշումներ, այնպես էլ՝ քրեական հետապնդումներ: Այսինքն որևէ հիմք չկա և չի կարող լինել իրականացվող քննության օբյեկտիվությանը չվստահելու համար: Ավելին. հենց քրեական գործի շրջանակներում է, որ Հայ-ռուսական համալսարանի հարգարժան ռեկտորը կարող է վարույթն իրականացնող մարմնի հետ համագործակցությամբ համապատասխան փաստարկներ ներկայացնելով հիմնավորել, որ ՀՀ իրավասու մարմիններին ուղարկված նյութերում արձանագրված խախտումներն անհիմն են: Իսկ քրեական գործով վարույթը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն է իրականացնում ոչ թե «իրավիճակին առավել սարսափ հաղորդելու նպատակով», ինչպես ձևակերպել է պարոն Դարբինյանը, այլ այն պատճառով, որ կոռուցպիոն հոդվածներով քրեական գործերը քննող իրավասու նախաքննական մարմինը մեր օրենսդրությամբ ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեն է: Հետևաբար հորդորում եմ ձեռնպահ մնալ քրեական գործի շուրջ ավելորդ կրքեր բորբոքելուն ուղղված գործողություններից»:Ավելին16:4513.01.22 -
ՀայաստանՄեր տպավորությամբ Թուրքիան կիսում է Հայաստանի հետ առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը. ՀՀ ԱԳՆՀայաստանն ակնկալում է, որ Թուրքիայի հետ երկխոսության գործընթացի արդյունքում դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն Հայաստանի և Թուրքիայի միջև, ինչպես նաև կբացվի երկու երկրների միջև սահմանը, ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը՝ Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների՝ հունվարի 14-ին ծրագրված առաջին հանդիպմանն ընդառաջ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցերին: Հունանյանն ընդգծել է նաև, որ հայկական կողմի տպավորությամբ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ - Որո՞նք են այն հիմնական նպատակները, որոնց հայկական կողմը ցանկանում է հասնել Հայաստան-Թուրքիա երկխոսության շնորհիվ: -Հայաստանի ակնկալիքներն այդ երկխոսությունից, ըստ էության, նույնն են, ինչ եղել են 1990-ականների սկզբներից ի վեր։ Մենք ակնկալում ենք, որ գործընթացի արդյունքում Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն և երկու երկրների միջև սահմանը, որը Թուրքիայի կողմից միակողմանիորեն փակվել էր 90-ականների սկզբին, կբացվի։ -Կան կարծիքներ, որ համաձայնելով Թուրքիայի հետ երկխոսություն սկսելուն՝ Հայաստանն արդեն իսկ ընդունել է նախապայմանները, որոնք Թուրքիան միշտ առաջ է քաշել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: -Հայաստանի Հանրապետությունը մշտապես հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը՝ առանց որևէ նախապայմանի: Այս առումով ևս պետք է փաստեմ, որ Հայաստանի մոտեցումը որևէ փոփոխություն չի կրել՝ նույն դիրքորոշումն արտացոլված է նաև ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում: Ինչպես արդեն նախկինում նշել ենք, միջազգային գործընկերների հետ շփումներում մենք պարբերաբար ընդգծել ենք «առանց նախապայմանների» սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը: Մեր տպավորությամբ՝ Թուրքիայի կառավարությունը նույնպես կիսում է առանց նախապայմանի երկխոսություն սկսելու մոտեցումը։ -Հունվարի 14-ին Մոսկվայում նախատեսված է Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը: Ի՞նչ ֆորմատով է անցկացվելու հանդիպումը և ի՞նչ ակնկալիքներ ունի հայկական կողմն այս հանդիպումից: -Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպումը Մոսկվայում տեղի է ունենալու ռուսական կողմի հյուրընկալությամբ։ Ըստ էության, այս առաջին հանդիպումը կրելու է ճանաչողական բնույթ։ Դժվար է ակնկալել, որ մեկ հանդիպման արդյունքում հնարավոր կլինի ունենալ շոշափելի արդյունքներ, սակայն դրանով կտրվի գործընթացի մեկնարկը։Ավելին16:3813.01.22 -
ՀայաստանՍահմանված նոր դրույքաչափերը ստեղծում են մարդու խախտված իրավունքների խախտումներ․ ԹաթոյանԴատարան դիմելու համար պետական տուրքի դրույքաչափերի մինչև 10 անգամ բարձրացման վտանգների վերաբերյալ Մարդու իավունքների պաշտպանը հրապարակել է իր՝ արտահերթ հրապարակային զեկույց։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը կարծում է, որ սահմանված նոր դրույքաչափերը ստեղծում են մարդու խախտված իրավունքների պաշտպանության համար դատարան դիմելու իրական խոչընդոտներ և հանգեցնում են դատարանի մատչելիության անհիմն սահմանափակումների: «Մասնավորապես, 2021 թվականի հոկտեմբերի 29-ին ուժի մեջ են մտել «Պետական տուրքի մասին» օրենքում կատարված այն լրացումներն ու փոփոխությունները, որոնցով զգալիորեն բարձրացվել են դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար, ինչպես նաև գործում առկա լուսանկարների (լուսաժապավենների), ձայնագրությունների, տեսագրությունների և դրանց էլեկտրոնային կրիչների բնօրինակից պատճենահանված կրիչ տալու համար նախատեսված պետական տուրքի դրույքաչափերը: Օրինակ՝ պետական տուրքի նվազագույն շեմը 1500 դրամից դարձել է 6000 դրամ, ոչ դրամական պահանջներով հայցադիմումների համար նախատեսված 4000 դրամ պետական տուրքը՝ 20.000 դրամ, ոչ դրամական պահանջի գործերով վերաքննիչ բողոքների համար նախատեսված պետական տուրքը 10.000 դրամից՝ 30.000 դրամ, վճռաբեկ բողոքների դեպքում՝ 20.000 դրամից 40.000 դրամ, իրավաբանական անձանց սնանկ ճանաչելու դիմումների համար նախատեսված 500.000 դրամ պետական տուրքը՝ 1.000.000 դրամ, իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման մասին դիմումների համար ներկայիս 2.000 դրամը՝ 20.000 դրամ և այլն։ Վերացվել են նաև պետական տուրքի գծով առկա որոշ արտոնություններ: Այս թեմայով դիմում եմ հասցեագրել նաև Սահմանադրական դատարան, որտեղ հատուկ անդրադարձել կա նաև պետական տուրքի դրույքաչափերը մի քանի անգամ բարձրացնելու հիմնավորումներին։ Այդ հիմնավորումներն այնպես են գրված, որ ստացվում է դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերը հնարավոր է ծածկել միայն պետական տուրքերի գումարներն ավելացնելով ու դրանցից ստացվող միջոցների հաշվին։ Այդպես լինի՝ նշանակում է որքան շատ բարձրացնենք տուրքերի գումարները, այնքան արագ ու հեշտ կլուծվեն դատական համակարգի խնդիրները: Իրականում, այս խնդիրները լուծելու ճանապարհը ոչ թե պետական տուրքերի գումարներն ավելացնելն է, այլ տարի «ՀՀ պետական բյուջեի մասին» օրենքներով ՀՀ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար ՀՀ դատական դեպարտամենտին գումարների հատկացումը, ինչն էլ յուրաքանչյուր տարի արվում է հենց այդ նպատակով։ Այսինքն՝ արդարադատության շահառուն ողջ հասարակությունն է, ուստի առնվազն ճիշտ չէ դատարանների բնականոն գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ ծախսերի վճարման ողջ բեռը միայն դատավարության մասնակիցների վրա դնելը։ Այս ճանապարհը պարզապես հանգեցնելու է դատարանի մատչելիության սահմանադրական ու կոնվենցիոն իրավունքի սահմանափակման։ Դատարանների նյութատեխնիկական ապահովվածության բարելավման, դատավորների և նրանց կցված ծառայողների թվաքանակի ավելացման, նրանց սոցիալական երաշխիքների, այդ թվում՝ վարձատրության բարելավման և դատական համակարգ նոր կադրերի ներգրավման խթանման խնդիրները չպետք է հիմք դառնան մարդու ու այն էլ սահմանադրական իրավունքները սահմանափակող կառուցակարգեր ստեղծելու համար. իրավունքներ, որոնց պաշտպանությունը երաշխավորելը և դրանց ոտնահարումը նախականխելը պետք է լինի հենց պետության առաջնային գերակայություններից մեկը: Ընդունելի չէ նաև որպես պետական տուրքի դրույքաչափերը բարձրացնելու հիմնավորում նվազագույն աշխատավարձի փոփոխությունների վկայակոչումը, որ 2003 թվականի դրությամբ այն կազմել է 13.000 ՀՀ դրամ, իսկ 2020 թվականին՝ 68.000 ՀՀ դրամ՝ աճելով 5.2 անգամ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի վերլուծությունը ցույց է տալիս, որ 2003 թվականից մինչև 2021 թվականն ընկած ժամանակահատվածում նվազագույն աշխատավարձի աճին զուգահեռ աճել են նաև սպառողական ապրանքների, ծառայությունների և այլնի գները, ինչը նշանակում է, որ միայն նվազագույն կամ միջին ամսական աշխատավարձի ցուցանիշները և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը բավարար չեն պետական տուրքի դրույքաչափերի բարձրացումը հիմնավորելու համար: Նման խնդիրներն անհրաժեշտ է լուծել այնպիսի մեխանիզմներով, որոնք չեն սահմանափակի անձի՝ Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները և առավել ևս չեն հանգեցնի դրանց անհամաչափ սահմանափակման: Պետական համակարգում առկա խնդիրները տուրքերի չափերի ավելացումով ու մարդու իրավունքների սահմանափակման միջոցով լուծելը բացարձակ անընդունելի մոտեցում է»,- եզրափակում է Թաթոյանը։Ավելին16:3413.01.22 -
ՀայաստանԴավիթ Տոնոյանն ազատ չի արձակվելՔիչ առաջ համացանցում լուրեր տարածվեցին, որ դատարանը ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ստորագրությամբ ազատ է արձակել։ «Hraparak.am»-ը փորձել է ճշտել փաստաբաններից, թե արդյոք ազատ է արձակվել նախկին պաշտպանության նախարարը, սակայն փաստաբանն ասել է, որ Տոնոյանն ազատ չի արձակվել: Միայն առաջին դատական նիստի օրն է նշանակվել՝ հունվարի 19-ին: Հետևաբար կալանքը վերացնելու մասին միջնորդությւոնը նրանք կարող են ներկայացրել դատական նիստի օրը: Դավիթ Տոնոյանը մեղադրվում է 2,277,323,840 ՀՀ դրամ գումար հափշտակելու և կեղծիքներ, հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու մեջ։ Նրա նկատմամբ կալանավորումն ընտրվել է որպես խափանման միջոց։ Այս գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն նաև Հայաստանին զենք մատակարարող ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը և Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը, որոնք նույնպես կալանավորված են:Ավելին15:4213.01.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Բայրաքթարի «անշնորհք» ձայնի պատճառով Սյունիքում պատուհանները կտորով փակում ենԱվելին15:3013.01.22 -
ՀայաստանԱնհետ կորած զինվորին մեղադրանք է առաջադրվելԻրավաբան Ռոբերտ Հայրապետյանը տեղեկացնում է, որ անհետ կորած զինծառայող Նորիկ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել, հարուցվել է քրեական գործ:Ավելին15:2413.01.22 -
Հայաստան7 մեքենա իրար է բախվել․ կա վիրավորԱյսօր՝ հունվարի 13-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս բախվել են Infiniti, 4 Mercedes, Toyota Corolla, Toyota Camry, Toyota Vitz, 3 Opel և Daf մակնիշի ավտոմեքենաները: Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Հավաքված վարորդներն ասում էին, որ վթարների պատճառը մառախուղն է եղել: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:Ավելին15:2113.01.22 -
ՀայաստանԱռուշ Առուշանյանի գործով նիստը չի կայանա․ փաստաբան«Հարգելի ընկերներ, լրագրողներ, Առուշ Առուշանյանի գործով 2022 թվականի հունվարի 14-ին նշանակված դատական նիստը չի կայանալու, քանզի դատավոր Գ.Գասպարյանը պետք է մասնակցի նույն օրը նշանակված՝ Դատավորների ընդհանուր ժողովին»։ Տեղեկացնում է Առուշանյանի փաստաբանը։Ավելին15:1813.01.22 -
ՀայաստանՓաշինյանն ու Տոկաևը հեռախոսազրույց են ունեցելՎարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ: «Արմենպրես»-ին վարչապետի աշխատակազմից հայտնել են, որ Ղազախստանի նախագահը տեղեկատվություն է փոխանցել երկրում ստեղծված իրավիճակի կարգավորման վերաբերյալ: Այդ համատեքստում անդրադարձ է կատարվել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության գործունեության ավարտին և զորամիավորումների դուրս բերման գործընթացին:Ավելին14:5313.01.22 -
ՄիջազգայինՀԱՊԿ խաղաղապահներն այսօրվանից դուրս են գալիս ՂազախստանիցՀԱՊԿ խաղաղապահներն այսօրվանից կսկսեն լքել Ղազախստանը: Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը սկսել են Ղազախստանում պահպանվող օբյեկտների հսկողությունը փոխանցել Ղազախստանի իրավապահ մարմիններին:Ավելին14:3313.01.22 -
ՏարածաշրջանՄոսկվան պնդում է՝ ՆԱՏՕ-ի դուռը պետք է փակել նոր երկրների առաջՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն ասել է, որ ՆԱՏՕ-ի ընդլայնումը վատ է անդրադառնում Եվրոպայում անվտանգության պահպանման վրա:Ավելին14:3213.01.22 -
ՏարածաշրջանԱլիևը «փակում է» Մինսկի խումբը. «նրանք թոշակի անցնելու շեմին են»Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը կասեցնելու է Մինսկի խմբի՝ Ղարաբաղի խնդրով զբաղվելու ցանկացած փորձ:Ավելին14:3113.01.22 -
ՀայաստանԱլիևն իր խոսքում արտահայտել է նախկին նախագահների նկատմամբ իր ներքին վախերը․ ԱբրահամյանՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է, որ Ադրբեջանի նախագահը մի քանի լրատվամիջոցների հարցազրույց է տվել, որտեղ բավականին երկար խոսել է Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի մասին․ «Չնայած այն հանգամանքին, որ զրույցի ողջ ընթացքում փորձում է ցույց տալ, թե 2 նախագահների ժամանակ էլ ինքնավստահ է եղել, այսպես ասած, իրերն իրենց անուններով կոչել, բայց նրա մի հնչեցրած նախադասություն փոշիացրել է «տղա խաղալու» արհեստական ներկայացումը։ Ալիևն իր խոսքում ավելի շատ արտահայտել է նախկին նախագահների նկատմամբ իր ներքին վախերը, որոնք նրա մեջ դեռ երկար կպահպանվեն։ Մասնավորապես Ալիևը նշել է՝ Конечно, это такие люди, которые готовы в любой момент воспользоваться любой возможностью и нанести нам удар. Ինչ ասեմ, Ալիևը մտորելու տեղ իսկապես ունի, որովհետև հայ ժողովուրդն այսօրվա նվաստացումները երկար չի հանդուրժելու մտադրություն չունի։ Պարտվածների խմբակը վաղ թե ուշ հեռանալու է, իսկ Հայաստանն ու Արցախն իրենց արժանապատվության համար պայքարել գիտեն և Ալիևի քմահաճույքներով և հավակնություններով չեն շարժվելու»։Ավելին14:2113.01.22 -
ԱրցախԹաղավարդի ուղղությամբ արձակված կրակոցների և առանձնատներ վնասելու դեպքերի առթիվ քրգործերը վարույթ են ընդունվելԹաղավարդի ուղղությամբ արձակված կրակոցների և առանձնատներ վնասելու դեպքերի առթիվ քրգործերը վարույթ են ընդունվել: Արցախի քննչական կոմիտեից հայտնում են , որ ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչության Մարտունու շրջանի քննչական բաժնում վարույթ են ընդունվել ԱՀ Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքից անհայտ անձի /անձանց/ կողմից հանրավտանգ եղանակով, ազգային ատելության շարժառիթով, զգալի չափերի գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ 2021թ. դեկտեմբերի 02-ին՝ ժամը 17:00-ի և ժամը 17:30-ի սահմաններում, հրաձգային զինատեսակներից Թաղավարդ գյուղի ուղղությամբ կրակոցներ արձակելու և նույն համայնքում բնակվող 1968թ. և 1979թ. ծնված բնակիչների առանձնատները վնասելու դեպքերի առթիվ ԱՀ քրեական օրենսգրքի 33-191 հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով հարուցված քրեական գործերը։ Նախաքննությունը շարունակվում է:Ավելին14:1813.01.22