Լրահոս
Առողջապահական
11:02
13.01.22
107

Մահացել է 4 մարդ․ կորոնապատկերը՝ Հայաստանում

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ այսօր ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Կատարվել է 5763 թեստավորում, առողջացել՝ 111 քաղաքացի, գրանցվել է 4 մահվան դեպք:

Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 346 811դեպք, որոնցից 333 311-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 3972 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8014 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1514 է:

Ընդհանուր կատարվել է 2 625 952 թեստավորում։