Լրահոս
Հայաստան
09:51
13.01.22
3 810

Վարորդը տեղում մահացել է

Այսօր՝ հունվարի 13-ին,  ճանապարհի մերկասառույցի պատճառով ողբերգական ավտովթար  է տեղի ունեցել Շիրակի մարզում: 

Ժամը 04:00-ի սահմաններում Գյումրի քաղաքի բնակիչ, 40-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը  իր վարած Nissan Tiida մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 66-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը: 

Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: 

Ֆոտոլրագրողը տեղեկացնում է, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհն էլ սպասարկող ճանշինականների կողմից ամբողջովին  ձյունը մաքրած  և ճանապարհը աղ ու ավազով մշակված է: