Լրահոս
2022-01-18
-
ՀայաստանԱդրբեջանցիներին թույլ են տվել տարին մեկ անգամ այցելել Արցախի օկուպացված տարածքներԱդրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի օկուպացված շրջաններ այցելել միայն տարին մեկ անգամ։ Այս մասին հայտնում է «Սպուտնիկ Ադրբեջանը»՝ հղում անելով երկրի ավտոմոբիլային տրանսպորտի պետական ծառայության ղեկավար Անար Ռզաևին և նշում, որ ավտոբուսի տոմսերը հնարավոր կլինի պատվիրել միայն էլեկտրոնային եղանակով՝ 10-40-մանաթով, իսկ մի շարք քաղաքացիներին՝ պատերազմի մասնակիցներին, մահացածների հարազատներին տոմսերը կտրամադրվեն անվճար: «Այդ տարածքներ հնարավոր կլինի այցելել տարին մեկ անգամ։ Ուղևորներին տրամադրվում է դժբախտ պատահարներից ապահովագրություն»,- հայտարարել է Ռզաևը։ Ավտոբուսները Արցախի տարածքով կանցնեն ոստիկանության ուղեկցությամբ։ Ադրբեջանի օկուպացված տարածքներ մեկնող ավտոբուսների վարորդները նախապես ականային անվտանգության դասընթաց են անցել, դրա մասին էլ կխոսեն տրանսպորտային միջոցների սրահներում, կիրազեկեն նաև ադրբեջանցիներին, եթե վերջիններս ցանկանան երթևեկել Արցախ։ Ըստ նույն աղբյուրի՝ հունվարի 24-ից կիրականացվեն Բաքու-Շուշի, Բաքու-Աղդամ, Ահմեդբեյլի-Շուշի միջքաղաքային ավտոբուսային կանոնավոր ուղևորափոխադրումները, Վարանդա-Շուշի, Բարդա-Աղդամ միջազգային օդանավակայաններում ևս փոխադրումներ կիրականացվեն։Ավելին15:3818.01.22 -
ՀայաստանՄեծ Բրիտանիան երեք ինքնաթիռ սպառազինություն Է ուղարկել Ուկրաինա. «Ֆոկուս»Մեծ Բրիտանիան երեք ինքնաթիռ սպառազինություն Է ուղարկել Ուկրաինա այն բանից հետո, երբ նախօրյակին այդ մատակարարումների մասին հայտարարել Է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության ղեկավար Բեն Ուոլեսը: Այսօր՝ հունվարի 18-ին, այդ մասին հաղորդել Է ուկրաինական «Ֆոկուս» հանդեսը: Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համապատասխան որոշումից հետո հունվարի 17-ին Լոնդոնից Ուկրաինա Է ժամանել երկու ինքնաթիռ՝ զենքով: «Այսօր առավոտյան Կիևում վայրԷջք Է կատարել երրորդ ինքնաթիռը՝ հակատանկային զենքով»:Ավելին15:3318.01.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Կարևորը՝ թուրքերը կգան ՀՀ-ում կբուժվեն. «սաստման ակցիա»՝ ԱԺ-ում | 18.01.2022Ավելին15:2918.01.22 -
ՀայաստանԵթե գործազրկության մակարդակով մենք առաջին տեղն ենք գրավում, ինչպե՞ս կարելի է ասել, որ մեր տնտեսության վիճակը լավ է․ Արթուր ԽաչատրյանԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նիստի ժամանակ հայտարարեց, թե Համաշխարհային բանկի վիճակագրությամբ՝ նախկին Սովետական 15 հանրապետությունների մեջ Հայաստանը գործազրկության մակարդակով զբաղեցնում է 1-ին տեղը՝ 20,21 տոկոս: «Այսինքն՝ եթե գործազրկության մակարդակով մենք առաջին տեղն ենք գրավում, ինչպե՞ս կարելի է ասել, որ մեր տնտեսության վիճակը լավ է»,- հարց հնչեցրեց պատգամավորը: Նրա խոսքով՝ 2020 թվականին Հայաստանի տնտեսությունը 7,4 տոկոսով «ընկել է». 2021-ին ակնկալվում էր 6,5 տոկոս աճ, աճը կկազմի 4-ից 4,5 տոկոս: Ընդդիմադիր պատգամավորը նշեց, թե գնաճը 7,7 տոկոս է, որից սննդամթերքի աճը 12,9 տոկոս է, բանջարեղենը՝ 40 տոկոս: «Այսպես որ շարունակվի՝ մի աման բորշը մի քանի ամիս հետո դառնալու է դելիկատես՝ միս, կաղամբ, գազար, ո՞վ է այդպես բան իրեն թույլ տվել. հացն էլ տասը տոկոսով է թանկացել»,- նշեց նա: «Հայաստան» խմբակցության պատգամավորն ասաց, թե բիզնեսը գերադասում է Հայաստանում ներդրում չկատարի. բանկային համակարգում ավանդների վրա 720 միլիարդ դրամ փող է «նստած». բիզնեսը գերադասում է փողը պահի բանկային համակարգում: «Ո՞նց է բա մեր տնտեսության վիճակը այսքան լավ, կբացատրե՞ք, հույս մի տվեք, բացատրեք տնտեսագիտական տերմիններով, խնդրում եմ, բանականության, ոչ թե խցանումների տրամաբանությամբ բացատրեք՝ ո՞նց է մեր տնտեսության վիճակը լավ»,- ասաց Խաչատրյանը:Ավելին14:4218.01.22 -
ՀայաստանՏղերքը զոհվեցին, կարևորը թուրքերը գան, էստեղ բուժվե՞ն. Գեղամ Նազարյան«Մի փորձեք ապրել այնպես, կարծես թե պատերազմ չի եղել։ Չի կարելի ապագա կառուցել այն մտքով, որ նման բան չի եղել, որ ոչինչ, թե տղաները զոհվեցին, կարևորը՝ թուրքերը կգան, ՀՀ-ում կբուժվեն»,- ԱԺ լիագումար նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության շարքերից ինչ-որ արձագանք լսվեց, ինչին ի պատասխան Նազարյանը մատնացույց արեց պատգամավորներից մեկին ու ասաց․ « Ասել եք․․․ես էլ գիշերը տեսա այդ հարցազրույցը և ցնցվեցի, որ նման մտքեր են հնչում»։Ավելին14:3418.01.22 -
ՀայաստանԱմենաբարձր պաշտոնյային հորդորեք դատավորներին վնգստացող չանվանել. Արամ ՎարդևանյանԱվելին14:3018.01.22 -
ՀայաստանԱպարանում պարտված ՔՊ-ական թեկնածուն մարզպետի տեղակալ է նշանակվել2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորել էր Էդգար Փարվանյանը ու պարտվել գործող համայնքապետին՝ Կարեն Եղիազարյանի գլխավորած դաշինքին։ Վերջինիս օգտին քվեարկել էր ապարանցիների 66,70% տոկոսը, իսկ ՔՊ-ի օգտին՝ 33,30%-ը։ Ապարանի ՏԻՄ ընտրություններում քաղաքապետին պարտված ՔՊ-ական թեկնածուին Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզպետի տեղակալ է նշանակել։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Էդգար Փարվանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,- նշվում է Նիկոլ Փաշինյանի հունվարի 17-ի որոշման մեջ:Ավելին14:1918.01.22 -
ՀայաստանՌոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի փաստաբանները միջնորդել են հետաձգել դատական նիստըԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց հետաձգել դատական նիստը, որպեսզի Գևորգյանը կարողանա մասնակցել այս պահին Ազգային Ժողովում ընթացող նիստի աշխատանքներին։ Սահակյանը տեղեկացրեց, որ այսօր նախատեսվում է ԿԲ նախագահի տեղակալի ընտրություն և իր պաշտպանյալը պետք է մասնակցի այդ քվեարկությանը։ Միջնորդությանը միացավ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ ընդգծելով, որ պատգամավորը պարտավոր է մասնակցել ԱԺ նիստերին։ Օրբելյանն առաջարկեց դատական նիստերի օրերը նշանակել այնպես, որ դրանք չհամընկնեն ԱԺ քառօրյայի հետ։Ավելին14:1618.01.22 -
ՀայաստանՀայկական կողմի ցանկությունն է՝ հնարավորինս արագ ներգրավվենք Թուրքիայի հետ բովանդակային բանակցությունների մեջ. հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ. ՌուբինյանԹուրքիայի բանագնացի հետ առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, բայց թե ինչպես կընթանա գործընթացն ընդհանրապես, կախված է կողմերի պատրաստակամությունից և կառուցողական շարունակականությունից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչն է: «Թե ինչպես կընթանա հետագա գործընթացը, կախված է Թուրքիայի կառուցողականության, անկեղծության և պատրաստակամության մակարդակից։ Հայկական կողմի ցանկությունն է, որ հնարավորինս արագ ներգրավվենք բովանդակային բանակցությունների մեջ, որովհետև մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ, իսկ դա առաջին հերթին սահմանի բացումն է»,- ասաց պատգամավորը։ Անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, թե հայկական կողմը կոնկրետ առաջարկություններ է ներկայացրել դեմարկացիայի և դելիմիտիացիայի վերաբերյալ, Ռուբինյանն ասաց, թե տեղեկություն ունի՝ ինչի մասին է խոսքը, միաժամանակ խնդրեց՝ այդ հարցով դիմել ԱԳՆ կամ կառավարություն։ «Բայց պատկերացումներն այն ծիրում են, որի մասին հրապարակային հայտարարել են մեր համապատասխան գերատեսչությունները և պաշտոնյաները»,- ասաց Ռուբինյանը։Ավելին13:5818.01.22 -
ՀայաստանԵրևանում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա 4 վիրավորՀունվարի 16-ին Երևանում ժամը 18:15-ի սահմաններում Կոմիտասի պողոտայի և Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Շիրակի մարզի բնակիչ, 29-ամյա Ղևոնդ Հ.-ի վարած Opel մակնիշի և Երևանի բնակիչ, 33-ամյա Հերմինե Ղ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Գագիկ Շամշյանը հայտնում է, որ վթարի հետևանքով Ղևոնդ Հ.-ի ուղևորներ, 47-ամյա Իրինա Պ.-ն, 19-ամյա Վարդուհի Պ.-ն, 51-ամյա Ռուզան Ս.-ն և Հերմինե Ղ.-ի ուղևոր, 34-ամյա Գայանե Ղ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:Ավելին13:5318.01.22 -
ՀայաստանԹուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործում Ռուբեն Ռուբինյանի հետ կա աշխատանքային խումբ. նա խորհրդակցել է նախկինում բանակցողների հետԱզգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը չի կիսում այն տեսակետը, թե ինքը, որպես Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչ, պետք է լինի անձեռնմխելի կամ անքննադատելի: «Հակառակը, ես կարծում եմ, որ քննադատության իրավունքն ու հնարավորությունը լավագույն բաներից է, ինչ մեզ հետ եղել է վերջին տարիներն ու բոլորին հրավիրում եմ քաղաքական ու բովանդակային քննդատության ենթարկել թե մեր քաղաքականությունը, թե իմ գործողությունները, թե իմ համեստ անձը», - Ազգային ժողովում հայտարարեց նա: Ըստ Ռուբինյանի՝ Ազգային ժողովը տեղ-տեղ դարձել է անիմաստ կուսակցությունների վայրի հոմանիշ ու խոսում են ոչ թե ըստ էության, այլ խոսում են աղմուկային տրամաբանությամբ: ԱԺ փոխնախագահը հայտարարեց, որ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու գործում իր հետ կա աշխատանքային խումբ, որը կազմված է դիվանագետներից ու ԱԳՆ աշխատակիցներից: Ինքը խորհրդակցել է համապատասխան մասնագետների հետ, նաև՝ նախկինում բանակցողների հետ. անուններ, սակայն, չի տա: «Ես շատ բաց եմ քննարկումների համար, բայց ես ցավում եմ, որ այս թեմայի քննարկումներն անցում են ծայրահեղ մանիպուլյացիոն մթնոլորտում»,- ասաց նա: Անդրադառնալով «ազդեցության գործակալ»-ի թեմային՝ Ռուբինյանն ասաց, որ իր համար քաղաքական դաշտի կամ պետության վերջին տասնամյակների գլխավոր քաղաքական պրոբլեմը քաղաքական երեսպաշտությունն է: «Դուք կամ ձեր հետ փոխկապակցված ուժերը, լրատվամիջոցները անում եք շատ սպասելի բան՝ ինձ փորձել կասկածների միջոցով ներկայացնել որպես կասկածելի կապերով անձ ու ինձ մոտ հարց է առաջանում՝ լավ, ինչպես կարող է մի խմբակցություն, որի անդամների մի մասը ՀՅԴ-ից է, որն, օրինակ, Ցեղասպանությունից առաջ համագործակցության փաստաթուղթ է ստորագրել երիտթուրքական ուժի հետ, մի ուժ, որը 1918 թվականին այցելել է Պոլիս ու ասել՝ Հայաստանն իր անկախութամբ պարտական է Թուրքիային, մի ուժ, որի ներկայացուցիչ Վրացյանը 1921 թվականին դիմել է Քեմալական Թուրքիային ռազմական աջակցության համար, մի ուժ, որը մեր օրերում սատարել է Ռոբերտ Քոչարյանին, որի օրոք ընթացել են գաղտնի բանակցություններ Հայաստանի ու Թուրքիայի միջև», - մանրամասնեց Թուրքիայի հետ կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչը: Ռուբինյանն ասաց, թե մարդիկ հոգնել են ամեն օր լսել՝ թուրք, գործակալ, դավաճան արտահայտությունները:Ավելին13:3518.01.22 -
ՀայաստանԴավիթ Տոնոյանը պահանջելու է դռնբաց դատական նիստեր. Փաստաբանական խմբի հայտարարությունըՊաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Հունվարի 19-ին նախատեսված առաջին դատական նիստին ընդառաջ վերահաստատում ենք պարոն Տոնոյանի նախկինում արված հայտարարությունն առ այն, որ իր վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում նա պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար: Մատակարարված հրթիռների քանակիը ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցակցնելու մասին: Ուստի մեր համոզմամբ, դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը եւ մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը: Բացի այդ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը և տարբեր շրջանակներ հիշյալ քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի և հերքվի նաև այդ հանգամանքը»։Ավելին13:2818.01.22 -
ՀայաստանԴատախազության հայտարարությունից ստացվում է, որ Աշոտ Մինասյանը դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է. Վարդևանյան«Աշոտ Մինասյանն այս հայտարարության արդյունքում դասական իմաստով քաղաքական հետապնդման զոհ է։ Ստացվում է, որ այն նույն հոդվածով, որով մեղադրվում է Աշոտ Մինասյանը, չեն էլ կալանավորվում, բայց Աշոտ Մինասյանը կալանավորվում է»,- ասաց Արամ Վարդևանյանը։ Նրա կարծիքով՝ օրերի հարց է Աշոտ Մինասյանի՝ ազատության մեջ լինելը։ Գլխավոր դատախազությունն արձագանքել էր Արամ Վարդևանյանի հրապարակային հարցադրմանը, որը վերաբերում էր Աշոտ Մինասյանի կալանավորմանը։ «Նկատի ունենալով, որ պարոն Վարդևանյանը շատ հաճախ է հանդես գալիս դատական ակտերում արտահայտված դիրքորոշումները հարգելու կոչերով, առաջարկում ենք այդ կոչին հետևելով հարգել Աշոտ Մինասյանի վերաբերյալ կայացված դատական ակտը և մեղադրանքներին անհիմն գնահատականներ չտալ։ Բացի այդ, թեև մեղադրանքի ծանրությունը խափանման միջոցը կանխորոշող հանգամանք չէ, բայց քանի որ պարոն Վարդևանյանը հարցադրման մեջ շեշտադրել է, թե արդյոք նույն մեղադրանքով այլ գործերով այլ անձինք կալանքի տակ գտնվել են, թե ոչ, տեղեկացնում ենք, որ, օրինակ, նախաքննական նույն մարմնում քննված և 2017-2021թթ. դատարաններում ավարտված 10 անձի վերաբերյալ 10 գործով ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 9 անձ։ Կամ՝ ամբողջ Хանրապետությունում 2021թ քննված և ավարտված 13 գործով նույն մեղադրանքով կալանքի տակ է գտնվել 8 անձ։ Ավելին, տարբեր տարիներին կալանավորման հիմքերի առկայությամբ անազատության մեջ գտնվել, իսկ հետագայում ազատազրկման են դատապարտվել ընդհուպ 1 ատրճանակ կամ մեկ ինքնաձիգ ապօրինի պահած անձինք։Ավելին13:0918.01.22 -
ՀայաստանՍտեղծվել է Հայաստանի ֆրանսիական ինստիտուտՍտեղծվել է Հայաստանի ֆրանսիական ինստիտուտ, հայտնում է Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը։ «Ուրախ եմ, որ Հայաստանում գտնվելու չորս տարիներին նախագծել, մշակել ու «Ազնավուր» հիմնադրամի հետ իրականացրել եմ Երևանում Ֆրանսիական ինստիտուտ ստեղծելու ծրագիրը: Այս ինստիտուտը թույլ կտա միավորել բոլոր նրանց ծրագրերը, որոնք ավանդ ունեն երկու երկրների մշակութային հարաբերություններում, որոնք հարթակ կառաջարկեն Հայաստանում ֆրանսիական մշակույթի, լեզվի համար: Այս ինստիտուտի համար մենք պարտական ենք բոլոր այն հայերին, որոնք սիրում են Ֆրանսիան, ուսուցիչներին, որոնք ուսուցանում են մեր լեզուն, երիտասարդներին, որոնք հետաքրքրվում են մեր մշակույթով, բոլոր նրանց, որոնք իրենց տեսնում են մեր արժեքների մեջ»։Ավելին13:0618.01.22 -
ՀայաստանԹուրքիայի հետ հարաբերություններ հաստատելով` իշխանությունը մարդկանց համոզում է, որ թքած ունենալով ավելի կարևոր արժեքների վրա, գնում ենք ավելի լավ ապրելու ճանապարհով. ԱբրահամյանԹուրքիան փորձում է տարբեր խողովակներով հասցնել, որ ավանդական նախապայմաններն ուժի մեջ են, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին` ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը։ «Ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը մշտապես եղել է Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, բայց եթե նայեք վերջին մեկ տարվա իրադարձությունները, տեսնեք այն կարևոր քաղաքական օրակարգերը, որտեղ Հայաստանը որևէ ձևով ներկայացված է լինում, կտեսնեք, որ այս իշխանության համար հայրենիքը, ազգայինը, գաղափարները գոյություն չունեցող արժեքներ են»,- ընդգծել է Աբրահամյանը։ Նա նշել է, թե այս պարագայում իշխանությունների համար կա իրավիճակից «պլստալու» հնարավորություն, կա իշխանություն պահելու կարևորություն, պատգամավորի խոսքով, դրանք ցավալիորեն առաջին պլանում են և երկրորդում են այն կարևոր օրակարգային հարցերը, որոնք նվազագույնը վերջին երեք տասնամյակում Հայաստանի համար եղել են առաջնահերթ։ «Իշխանությունները փորձում են անվտանգության հետ կապված հարցերը մղել երկրորդ պլան, առաջ բերել օրվա հացի լուծման կամ մի երկու կոպեկ ավելի գումար ունենալու հարցը և մարդկանց համոզել, որ թքած ունենալով ավելի կարևոր արժեքների վրա` գնում ենք ավելի լավ ապրելու ճանապարհով։ Եթե նույնիսկ որոշակի կարճ ժամանակով Թուրքիան բարեհաճ լինի, և ցույց տրվի, թե Հայաստանում կյանքը փոխվել է, իրականության մեջ դա շատ կարճաժամկետ արդյունք է ունենալու, որովհետև Թուրքիայի և Ադրբեջանի նպատակներում խնդիրը ոչ թե տնտեսական հարաբերությունները կառուցելն է, այլ` իրենց քաղաքական-ռազմավարական շահերին հասնելը»,- եզրափակել է Տիգրան Աբրահամյանը։Ավելին12:5418.01.22 -
ՀայաստանՀայաստանի իշխանությանը մի բան է հետաքրքրում` սահմաններ բացել ու հարաբերությունները ջերմացնել հարևան դահիճների հետ․ Տիգրան ԱբրահամյանԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Լուկաշևիչը, ըստ էության, արձագանքել է օրեր առաջ, Ադրբեջանի նախագահի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների դեմ ուղղված հայտարարություններին, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: «Ալիևը նշել էր, որ համանախագահներն այլևս անելիք չունեն, որովհետև Ղարաբաղի հարցը լուծված է։ ՌԴ դիվանագետը նշել է, որ իր երկիրը մտահոգված է այն հանգամանքով, որ համանախագահները չեն կարողանում Ղարաբաղ այցելել։ Լուկաշևիչի խոսքերով, համանախագահներին մինչև այժմ չի հաջողվել այցելել Ղարաբաղ, ծանոթանալ ստեղծված իրավիճակին և նախանշել կոնկրետ քայլեր առկա խնդիրների լուծման ուղղությամբ։ Հայաստանից Ալիևի վտանգավոր հայտարարություններին չարձագանքելու պայմաններում, ՌԴ-ն է անդրադառնում ստեղծված ծանր իրադրությանը։ Հայաստանի իշխանությանն այս պահին միայն մի բան է հետաքրքրում, թե ինչպես հրատապ կարգով սահմաններ բացել ու հարաբերությունները ջերմացնել հարևան դահիճների հետ՝ Թուրքիայի և Ադրբեջանի»։Ավելին12:4918.01.22 -
ՀայաստանԱրցախի պետնախարարը հերքել է բանակի` պայմանագրային հիմունքների անցման մասին տեղեկությունըԱրցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը հերքել է բանակի` պայմանագրային հիմքի անցման մասին տեղեկությունը։ «Պայմանագրային հիմունքների ամբողջական անցման մասին որոշում չկա։ Զորակոչ կլինի: Հակառակի մասին որոշում չկա։ Ինչպես եղել է, այնպես էլ կլինի։ Նման բանի քննարկում նույնիսկ չկա»,- ասաց Բեգլարյանը։ Ինչ վերաբերում է ոստիկանության զորքերին, պետնախարարը խոստացավ դրանց մասին խոսել, երբ նախագիծը ներկայացվի։ «Ընդհանուր ծանոթ եմ: ԱԺ-ում բաց քննարկում է լինելու, օրենքը կհրապարակվի: Բայց ընդհանուր գիտեմ, որ ոստիկանության զորքերը զբաղվելու են ներքին անվտանգության պաշտպանությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում՝ արտաքին սպառնալիքների չեզոքացմամբ»,- ասաց պետնախարարը։Ավելին12:4318.01.22