Լրահոս

2022-01-19
  • Մամուլի տեսություն
    Մամուլի տեսություն 19.01.2022
    12:12
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ադրբեջանաղարաբաղյան հակամարտության հարցում պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումն անփոփոխ է. Արցախի ԱԳ նախարար
    Երբ խոսում ենք ադրբեջանաղարաբաղյան հակամարտության մասին, կա երկու հարց՝ կարգավիճակն է և սահմանները։ Պաշտոնական Ստեփանակերտի մոտեցումը գրեթե անփոփոխ է՝ ինչ տարիներ առաջ էր, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը։ «Մենք ի սկզբանե ասել ենք հետևյալը, որ նախևառաջ բացառում ենք Արցախի ենթակայությունը Ադրբեջանին՝ ինչպիսի կարգավիճակով էլ ուզում է լինի։ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եթե նման բան լինի, ուրեմն Արցախ չի լինելու։ Մենք միշտ ասել ենք, որ հարցը պետք է կարգավորվի փաթեթային տարբերակով, այսինքն՝ բոլոր հարցերը կարգավորվեն միաժամանակ։ Ադրբեջանն առաջ էր քաշում փուլային տարբերակը։ Բայց իրենց փուլային տարբերակը տարբերվում էր նույնիսկ մեր կողմից առաջարկած որոշ փուլային բաղադրիչներից։ Օրինակ, իրենք ասում էին, որ պետք է վերականգնվի, այսպես կոչված, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչ-որ շրջաններ էին ուզում որպես առաջին փուլ։ Մենք էլ ասում էինք՝ եթե փուլային եք ուզում, ապա սկզբում ճանաչեք մեր անկախությունը։ Բնական է, որ չեն գնացել դրան»,- ներկայացրել է նախարարը։ Բաբայանն ասել է, որ կարևոր խնդիր է նաև փախստականների հարցը, որտեղ Արցախի պատկերացումը չի փոխվել։ «Մենք երբեք չենք հրաժարվել փախստականների հարցը քննարկելուց, բայց ունենք հետևյալ մոտեցումը. առանց բոլոր քաղաքական հարցերի լուծման չի կարող խոսք լինել փախստականների մասին։ Սա նշանակում է, որ պետք է կարգավորվեն բոլոր քաղաքական հարցերը. սահմանների, կարգավիճակի հարցը։ Եթե, օրինակ, փախստականը վերադառնում է Արցախ, ճանաչո՞ւմ է ինքը Արցախի Հանրապետությունը, վերադառնո՞ւմ է որպես ԱՀ քաղաքացի, թե ոչ։ Եվ երկրորդ կարևորագույն հարց է, որ վերադարձը կարող է լինել միմիայն հայելային, այսինքն՝ հայերը վերադառնան նախկին Ադրբեջանական ԽՍՀ տարածք՝ Բաքու, Սումգայիթ, Կիրովաբադ, եթե չեն վերադառնում՝ մենք չենք կարող միակողմանի այդ հարցը քննարկել»,- նշել է Դավիթ Բաբայանը՝ ընդգծելով, որ Ադրբեջանը չի ուզում դրան գնալ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանն ասում է՝ ոչ մի հայ չի վերադառնալու, իսկ իրենք պետք է վերադառնան ոչ թե մարդկանց զգացմունքները հարգելու համար, այլ որպեսզի ժողովրդագրական առումով Ղարաբաղը կլանեն։
    12:11
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Իրավական
    Մանվել Գրիգորյանի կինը և զավակները դատախազություն չեն հրավիրվել․ փաստաբան
    Փաստաբան Լևոն բաղդասարյանը հայտարարություն է տարածել՝ հերքելով մամուլում տարածված այն լուրերը, թե իբր Մանվել Գրիգորյանի կինը և զավակները հրավիրվել են դատախազություն, իսկ վերջինիս գույքի վրա կալանք է դրված։ «Տեղեկացնում եմ, որ Մանվել Գրիգորյանի գույքի վրա տևական ժամանակ է, որ կալանք է դրված, նրա կինը և զավակները դատախազություն չեն հրավիրվել։ Ապօրինի գույքի բռնագանձման հայցը նախապատրաստվել և գրվել է օրենքի կոպտագույն խախտմամբ, խեղաթյուրված է գործի փաստական հանգամանքները, այն աղերս չունի ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ներպետական իրավունքի հետ, իրավազուրկ է և ենթակա մերժման։ Մամուլում տեղ գտած իբր դատախազության կողմից արված այն իմպերատիվ հայտարարությունը, որ ժառանգության գույքը ենթակա է բռնագանձման, դիտում եմ դատախազության կողմից արդարադատությանն ուղղված տոտալ ճնշում, որն անթույլատրելի է։ Եթե դա դատախազության պաշտոնական հայտարարությունն է և ոչ մամուլի չափազանցված հայտարարությունը, ապա արձանագրում եմ՝ мечтать не вредно»։
    12:00
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հայաստանի մի շարք հատվածներում ձյուն է տեղում․ կան փակ ավտոճանապարհներ
    ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար․ կցորդիչով բեռնատարների համար անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Շիրակի, Կոտայքի, Արմավիրի մարզերում, Գեղաքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Վանաձոր քաղաքներում, Արագածոտնի մարզի Թալինի, Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Դիլիջանի ոլորաններում տեղում է ձյուն։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
    11:56
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    «Վերին Ախտա» հացատան մոտ բախվել են Lada Priora-ն ու «06»-ը, կա 1 հոգի մահացել է
    Երեկ՝ հունվարի 18-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 43 կմ հատվածում՝ «Վերին Ախտա» հացատան մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 39-ամյա Օգսեն Գրիգորյանի վարած Lada Priora մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 62-ամյա Դավիթ Վարդանյանի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները։ Գագիկ Շամշյանը դեպքի վայրից հայտնում է, որ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն։ Ճանապարհին վիրավորներից Երևանի բնակիչ 48-ամյա Միքայել Համբարձումյանը մահացել է։ Վիրավորներին ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։
    11:42
    19.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Օմիկրոն շտամի ախտանշաններն են
    Կոկորդի ցավ, քթից արտահոսք, չոր հազ, գոտկատեղի ցավ: Առողջապահության նախարարությունը ներկայացրել է «Օմիկրոն» շտամի ախտանշանները: Ըստ հետազոտության արդյունքների՝ «Օմիկրոնը» ավելի թեթև ախտանշաններ ունի, քան կորոնավիրուսային հիվանդության մյուս տարբերակները: Ախտահարվում են վերին շնչուղիները՝ քիթը, կոկորդը, առավել հազվադեպ է առաջանում թոքերի ախտահարում։ Ըստ նախարարության՝ «Օմիկրոնից» պաշտպանվելու լավագույն ձևը հակաքովիդ պատվաստանյութի 3-րդ՝ բուստեր, դեղաչափն է:
    11:34
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ամեն բառից հետո Սիմիդյանի դեմքին ծիծաղ էր հայտնվում․ նախարարի առաջին ելույթն ուրախ է անցել
    Ազգային ժողովից կառավարություն տեղափոխված և Ռոմանոս Պետրոսյանի փոխարեն շրջակա միջավայրի նախարար նշանակված Հակոբ Սիմիդյանն այսօր առաջին անգամ ԱԺ ամբիոնից նախագիծ էր զեկուցում։ «Hrapa8ak.am»-ը գրում է, որ պատգամավորը, սակայն, իրեն ադեկվատ չէր պահում ամբիոնի մոտ։ Նա սկզբից մի քանի անգամ ողջունեց «հարգելի գործընկերներին», հետո սկսեց անհարկի ծիծաղել։ Ամեն բառից հետո նրա դեմքին, չգիտես ինչու, ծիծաղ էր հայտնվում։ Ակնհայտ էր, որ Սիմիդյանի մոտ ինչ-որ բան այն չէր։ Համացանցում արդեն ակնարկներ են անում, թե գուցե նորանշանակ նախարարն ինչ-որ բա՞ն է ծխել, որից տրամադրությունն այդպես բարձրացել է։ Ոմանք էլ նրա այդ վարքը գնահատեցին որպես անհարգալից վերաբերմունք խորհրդարանի նկատմամբ։
    11:25
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Խոշոր ավտովթար՝ Մասիսում. 6 տուժած կա, 2–ը երեխաներ են
    ՀՀ Արարատի մարզի Մասիս քաղաքում խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ, որոնցից երկուսը երեխաներ են, հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Ըստ հաղորդագրության` Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է երեկ` հունվարի 18-ին, ժամը 23:39-ին։ Պարզվել է, որ Արարատյան փողոցի սկզբնամասում բախվել են «VAZ-2106» (վարորդ՝ Վ․ Հ․) և «Mitsubishi Colt» (վարորդ՝ Տ․ Ս․, ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Mitsubishi Colt» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորներ Ժ․ Ի․-ն (ծնված 1995 թ․), Ա․ Ի․-ն (ծնված 2017 թ․), Լ․ Հ․-ն (ծնված 1994 թ․) և Ա․ Ս․-ն (ծնված 2017 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մասիսի ԲԿ, այնուհետև Տ․ Ս․-ն, Լ․ Հ․-ն և Ժ․ Ի․-ն տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Տ․ Ս․-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Լ․ Հ․-ինը և Ժ․ Ի․-ինը՝ ծանր, 4–ամյա երեխաներին տեղափոխվել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, սահմանազատել տարածքը, «VAZ-2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս բերել Վ. Հ.-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր:
    11:19
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Միջազգային
    ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Ուկրաինա
    ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ժամանել է Ուկրաինա, հայտնում է France Presse-ը։ Այցի ընթացքում նախատեսված են Բլինքենի հանդիպումները Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ։
    11:18
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հրաժարականի մասին արտահայտությունը կատակ էր. Վահան Քերոբյան
    Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի համար երկնիշ տնտեսական աճ չապահովելու դեպքում հրաժարական տալու մասին հայտարարությունը կատակ էր: «Արտահայտությունը, որ ես արել եմ, կատակով արած արտահայտություն է… իհարկե, կարող եք ծիծաղել»,- ընդդիմադիրներին ասաց Էկոնոմիկայի նախարարը: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանն էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հիշեցրել նախկինում արած իր հայտարարությունը, որ եթե չլինի երկնիշ տնտեսական աճ՝ հրաժարական կտա, ապա հետաքրքվել Քերոբյանից՝ ե՞րբ է հրաժարական տալու:
    11:10
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօր Հրանտ Դինքի մահվան 15-րդ տարելիցն է
    Հունվարի 19-ին լրանում է պոլսահայ լրագրող, «Ակօս» հայկական թերթի հիմնադիր և խմբագիր Հրանտ Դինքի մահվան մահվան տարելիցը: Հրանտ Դինքի անկեղծ խոսքը, որի համար նրան այդպես էլ չհանդուրժեցին, արժանի է ավելի մեծ ուշադրության, քանի որ Դինքն ավելին էր, քան պարզապես «Ակօսի» խմբագիր» կամ «1.500 000 + 1»: «Ոչ հնարավորություն եմ ունեցել քայլելու ապրիլի 24-ի երթերին, ոչ էլ նախնիներիս հիշատակին ինչ-որ հուշարձան կանգնեցնելու: Սակայն իմ ուսերին վերցրեցի նրանց՝ իմ կյանքի մեջ ապրեցնելու պարտականությունը: Իսկ երբ ուժս ներում էր՝ անգամ ապագայիս մեջ փոխադրելու»,- ասում էր Հրանտ Դինքը։ Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, ետևից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալիս գոչել էր «գյավու՛ր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ Սպանությունն իրականացնելու կասկածանքով թուրքական Սամսուն քաղաքի ավտոկայանում ոստիկանությունը ձերբակալել է 17-ամյա Օգյուն Սամաստին, որն առաջին իսկ հարցաքննության ընթացքում խոստովանել է իր մեղքը։ Կասկածյալի հետքի վրա դուրս գալուն օգնել է նրա հայրը, ով մարդասպանի լուսանկարում ճանաչել էր իր որդուն։ Լուսանկարը ստացվել էր սպանության վայրում գտնվող դիտարկման տեսախցիկի միջոցով, որն այդ պահին արձանագրել է փողոցի անցուդարձը։ Ի սկզբանե ոստիկանները փորձում էին պարզել՝ արդյո՞ք որևէ ազգայնական խմբավորման անդամ է ձերբակալվածը։ Որոշ քաղաքագետների կարծիքով սպանությունը ծրագրված և իրականացված է Թուրքիայում ազգային անհանդուրժողականության խնդիրը խորացնելու, ներքին իրադրությունը սրելու, միջազգային ասպարեզում երկրի հեղինակությունը խարխլելու նպատակով։ Թուրքիայի, Հայաստանի, եվրոպական երկրների ու ԱՄՆ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ խստորեն դատապարտել են կատարված ոճրագործությունը, ցավակցություն հայտնել սպանվածի հարազատներին, ընկերներին ու գործընկերներին, Պոլսո հայ համայնքին։ Թուրքիայի, Հայաստանի և աշխարհի այլ երկրների բազմաթիվ քաղաքներում կազմակերպվել են բազմահազարանոց բողոքի ցույցեր և սգո երթեր։ Հրանտ Դինքի սպանության կազմակերպման մեջ մեղադրվում է «Էրգենեկոն» ազգայնական կազմակերպությունը։
    11:01
    19.01.22
    Ավելին
  • Հայաստան
    Երկնիշ աճ չեղավ․ ե՞րբ եք հրաժարական տալու
    «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հիշեցրեց նախկինում արած իր հայտարարությունը, որ եթե չլինի երկնիշ տնտեսական աճ՝ հրաժարական կտա, ապա հետաքրքվեց Քերոբյանից՝ ե՞րբ է հրաժարական տալու: Ընդդիմադիր պատգամավորը ԱԺ ամբիոնի մոտ միացրեց Քերոբյանի հայտարարության ձայնագրությունը՝ կառավարության նիստից. «Դուք խոստանում էիք, որ եթե 2021թ-ին երկնիշ տնտեսական աճ չապահովի, ապա հրաժարական եք տալու: Երկնիշ աճ չապահովեց, բայց հրաժարական չտվեցիք: Ե՞րբ եք հրաժարական տալու»,- Քերոբյանից հետաքրքրվեց պատգամավորը: Արեգնազ Մանուկյանն ընդգծեց, թե նման վարքագծով Քերոբյանը տեր չի կանգնում իր խոսքին, զրոյացնում է իր խոսքի արժեքն ու իր անձի հանդեպ վստահությունը:
    10:46
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Արա Սահակյանը հիվանդանոցում է, Վիտալի Բալասանյանը վերադարձել է Արցախ․ «Հրապարակ»
    «Hraparak․am»-ը գրում է, որ հունվարի 9-ին սրտի նոպայով «Էրեբունի» ԲԿ տեղափոխված Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը սրտի ստենտավորումից մի քանի օր հետո դուրս է գրվել, մի քանի օր էլ Երեւանում մնալուց հետո վերադարձել է Արցախ․ «Արցախից մեզ փոխանցեցին, որ նա անցած շաբաթվանից հաճախում է աշխատանքի՝ ինքնազգացողությունը լավ է։ Նույն օրերին սրտի բաց վիրահատություն է տարել նաև քաղաքական գործիչ Արա Սահակյանը։ Նորքի սրտաբանական կլինիկայում սրտի շունտավորում են իրականացրել, որը բավականին բարդ պրոցես է։ Սահակյանը դեռեւս հիվանդանոցում է՝ ապաքինման փուլում է»։
    10:40
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Դոն Պիպոն ստիպված է եղել հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից․ նրա տունը հերթական անգամ կուզարկել են․ «Հրապարակ»
    «Hraparak.am»-ը գրում է․ «Նախօրեին իրավապահները կրկին մտել են Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի տուն, խուզարկություն են իրականացրել։ Մեզ հետ զրույցում Ասատրյանը հաստատեց, որ  իր տանը խուզարկություն է իրականացվել, և ասաց, որ ստիպված է եղել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել․ «Քանի որ պատվերով քրեական գործեր էին հարուցվում, ընկած են իմ հետևից ամբողջ պետական համակարգով, սա չորրորդ անգամն է, որ իմ բացակայության ընթացքում խուզարկություն են կատարում իմ տանը»։ Հիշեցնենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Դոն Պիպոն կալանավորվեց, նույն օրերին Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետապնդումներ սկսվեցին։ Իշխանությունը որոշել էր, որ երկու հակամարտող կողմերին պետք է հավասարաչափ հետապնդի։ Հետագայում պարզվեց, որ անհիմն են  մեղադրել ինչպես գեներալ Մանվելին, այնպես էլ Արթուր Ասատրյանին։ Վերջինս, ի դեպ, Արմավիրի մարզում և Էջմիածնում մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացրել, աջակցել անապահովներին, դպրոցներ նորոգել և այլն։ Այս ընթացքում սպանվեցին նրա վարորդն ու եղբայրը, ու նա ամիսներ առաջ մեկնեց Ռուսաստան։ Իսկ օրեր առաջ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել։
    10:35
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Տարածաշրջան
    Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել
    Ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավորվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ շեշտելով, որ դեպքը տեղի է ունեցել Գորանբոյի շրջանի Թափկարկոյունլու գյուղում: Վուգար Մամեդովը վիրավորվել է ոչխարներին արածեցնելիս` ականի պայթյունից: Վիրավորին տեղափոխել են հիվանդանոց, որտեղ անդամահատել են նրա ձախ ոտքը: Մամեդովի վիճակը գնահատվում է միջին ծանրության:
    10:27
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Ադրբեջանցիները զանգահարում են արցախցիներին և շահավետ գործարք առաջարկում
    «Hraparak.am»-ը գրում է․ «Արցախի մեր հայրենակիցներից տեղեկացանք, որ զանգեր են ստանում ադրբեջանցիներից, որոնք առաջարկում են բավականին շահավետ գործարքով վաճառել իրենց բնակարանները։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից անմիջապես հետո սկսել են Ստեփանակերտում նման խոսակցություններ պտտվել, իսկ վերջին շրջանում այդ զանգերն ավելի հաճախակի են դարձել։ Ըստ ամենայնի, Ադրբեջանի նախագահը փորձում է ցանկացած ճանապարհով տիրանալ Արցախին։ Իսկ համաձայնողներ կա՞ն՝ վաճառողներ։ «Իհարկե՝ ոչ»,- ասաց մեր զրուցակիցը։
    10:21
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Առողջապահական
    Ո՞վ է մահվան ցանկը թաքցնելու պատասխանատուն․ «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. |ՀՀ առողջապահության նախարարությունը, չպահպանելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարականի մեկամսյա ժամկետը, երեկ՝ հունվարի 18-ին (հանձնարարականը դեկտեմբերի 2-ին էր եղել), հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ «նախարարությունը շտկել է կորոնավիրուսից մահացածների տվյալների անհամապատասխանությունը»: Նախարարությունը, սակայն, թվային պատկեր չի ներկայացնում՝ ինչ անճշտության մասին էր խոսքը, ինչը ոչ թե սոսկ թվեր են, այլ մարդկային կյանքեր ու ճակատագրեր: Ըստ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ խոսքն ավելի քան 700 մահվան դեպքերի անճշտության մասին էր, ինչը, փաստորեն, Ավանեսյանի համար «թվերի շտկում» է ընդամենը, կամ, Փաշինյանի ասած, +/- 700 մահ: ԱՆ-ն չի պարզաբանել նաեւ՝ ինչն է եղել փնթի աշխատանքի ու մահվան սխալ վիճակագրություն ներկայացնելու պատճառը: Ո՞վ է պատասխանատուն ու ի՞նչ պատիժ է կրելու թույլ տված կոպիտ սխալի համար: Ավանեսյանը մինչեւ վերջին պահը չի գաղտնազերծել նաեւ, թե ովքեր, ինչ մասնագետներ են ներկայացված եղել «թվերը շտկող» հանձնաժողովում: Հիշեցնենք՝ հոկտեմբերին, երբ խնդրի մասին բարձրաձայնում էր Թագուհի Թովմասյանը, Ավանեսյանը նշում էր, թե հանձնաժողովն արդեն իսկ ձեւավորվել ու քննում է անճշտությունները: Նմանատիպ պատասխան տիկին նախարարը նաև վարչապետ Փաշինյանին էր տալիս, բայց արդեն 2 ամիս անց: Ստացվում է՝ 2 ամիս շարունակ նա բոլորին համոզել է, թե մահվան թվերի անճշտությունն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվել ու գործ է անում, սակայն մինչեւ այս պահն այդպես էլ չի հստակեցրել՝ հանձնաժողովն, ի վերջո, երբ ու ինչ կազմով է ստեղծվել ու գործել: Երկու գերատեսչությունների՝ Առողջապահության նախարարության ու Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տեղեկատվությունների հակասությունը նաև Գլխավոր դատախազությունն է ուսումնասիրում, ու երեկ տարածած հաղորդագրությամբ ԱՆ-ն, ասես գլխին գալիքը գիտակցելով, փորձում է կանխարգելել դատախազության կողմից մատնանշվելիք հավանական բացթողումներն ու հարցապնդումները: Հարց է նաև, թե կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվերի անճշտության մասին նախարարությունն ինչու չէր խոսում դեռ մեկ տարի առաջ, երբ 2021 առաջին ամսիներին ՊՎԾ-ն հրապարկել էր իր վիճակագրությունը, ու արդեն այդ ժամանակ հստակ էր՝ մահվան թվերի հետ ինչ-որ բան այն չէ»:
    10:13
    19.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Հեղափոխական Հայաստանի կրթական փոփոխությունները. «Ժողովուրդ»
    «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի նախագիծը մեկ օր է, ինչ տեղադրված է Իրավական ակտերի հրապարակման միասնական կայքում, սակայն արդեն հասցրել է այս պահի դրությամբ հավաքել 15 դեմ եւ հինգ կողմ ձայներ։ Ըստ նախագծի հիմնավորման՝ առաջարկվում է բարելավել համակարգը, անցնել ներառական համընդհանուր կրթության, նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը։ Իհարկե, առաջին հայացքից կարող է հիանալի նախագիծ թվալ, սակայն ինչպես միշտ է լինում, դրույթները մնում են թղթի վրա ու չեն իրականանում։ Նկատենք՝ այս նախագիծը չարչրկվածների թվին կարող ենք դասել , քանի որ այն «տարած-հետ բերած» է, սակայն դրանից հետո էլ լավը չի դարձել։ Նշենք, որ այս նախագիծը ներկայացվել էր դեռ 2021 թվականի նոյեմբերին, եւ քննարկում էր տեղի ունեցել վարչապետի մոտ։ Ամենաքննադատվող կետերից մեկը մասնագիտական կրթություն չունեցող անձանց դասավանդելու թույլտվություն տալն է։ Ըստ նախագծի՝ առնվազն 2 անգամ հայտարարված մրցույթի արդյունքներով ուսուցչի թափուր տեղը չհամալրվելու պարագայում այդ տեղի համար կարող է դիմել նաեւ մասնագիտական կրթություն չունեցող անձը։ Դիմողը պետք է անցնի ԿԳՄՍՆ-ի մշակած պետական ծրագիրը, որից հետո միայն մասնակցի մրցույթին։ Հավելենք նաեւ, որ, ըստ նախագծի, միավորային համակարգը կներդրվի միայն հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակից, եւ ՀՀ դպրոցներում կլինի սիրողական մակարդակի կրթություն: Սա է հեղափոխական Հայաստանը»։
    10:09
    19.01.22
    Ավելին