Լրահոս
2022-01-17
-
ՀասարակականՊատերազմում զոհված հայրն ու երկու որդիները հետմահու մեդալների են արժանացել44-օրյա պատերազմում Հադրութի Քյուրաթաղ գյուղից Ղարայանների ընտանիքը երեք զոհ է ունեցել․ Գարեգին Ղարայանը և նրա երկու որդիները՝ 21-ամյա Դավիթն ու 23-ամյա Վազգենը զոհվել են օրերի տարբերությամբ, հուղարկավորվել Եռաբլուրում հայտնում է Հայաստանում Արցախի ներկայացուցչությունը։Ավելին17:2217.01.22 -
ՀայաստանՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Սյունիքի, Արագածոտնի և Շիրակի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։Ավելին17:1617.01.22 -
ՀայաստանՂազախստանից և ՌԴ-ից ներմուծվող ապրանքների վրա սահմանափակում է կիրառվելՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի պետի հրամանով Ղազախստանից և Ռուսաստանի Դաշնությունից ներմուծման սահմանափակումներ են կիրառվում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՍԱՏՄ-ն: «Նկատի ունենալով Ղազախստանի Հանրապետության հյուսիսային մարզերում և խոշոր եղջերավոր կենդանիների անհայտ հիվանդության տարածման դեպքերը (կլինիկական նշանները բնորոշ են դաբաղ հիվանդությանը), ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզում խոշոր եղջերավոր կենդանիների դաբաղ հիվանդության տարածման դեպքերը՝ 2022 թվականի հունվարի 17-ից Ղազախստանի Հանրապետությունից և Ռուսաստանի Դաշնության Օրենբուրգի մարզից ժամանակավորապես արգելվել է խոշոր և մանր եղջերավոր կենդանիների, խոզերի, հյուսիսային եղջերուների, դաբաղի նկատմամբ ընկալունակ վայրի կենդանիների, ուղտերի և ուղտազգիների այլ ներկայացուցիչների (լամաներ, ալպականեր, վիգոններ), բոլոր տեսակի գազանանոցային և կրկեսային կենդանիների, արտադրող ցուլերի, վարազների, խոյերի, նոխազների սերմնահեղուկի, խոշոր եղջերավոր կենդանիների և խոզերի սաղմերի, խոշոր և մանր եղջերավոր կենդանիներից ստացված կաթի և կաթնամթերքի, դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիների սպանդից ստացված մսի, մսամթերքի և հումքի, կաշվե, աղիքային հումքի, խոզաստևի, որսորդական հաղթանշանների, կենդանական ծագման բաղադրիչներ պարունակող կերերի և կերային հավելումների, որոնք ստացվել են դաբաղի նկատմամբ ընկալունակ կենդանիներից (բացառությամբ ջերմային մշակում անցած պատրաստի կերերի և կերային հավելումների` նախատեսված շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի), բուսական ծագմամբ կերերի և կերային հավելումների (բացառությամբ շների, կատուների, ակվարիումային և տերարիումային կենդանիների, դեկորատիվ թռչունների, կրծողների, կզաքիսազգիների ընտանիքին պատկանող կենդանիների կերակրման համար նախատեսված պատրաստի կերերի) ներմուծումը»,- նշված է հաղորդագրության մեջ:Ավելին17:0817.01.22 -
ՀայաստանԶորքերում կարգապահության վիճակի բարելավման և արտակարգ պատահարների կանխարգելման նպատակով ՊՆ-ում անցկացվել է խորհրդակցությունՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանի ղեկավարությամբ հունվարի 15-ին անցկացվել է «ՀՀ զինված ուժերում զինվորական կարգապահության վիճակը և բարելավման ուղիները» թեմայով հավաք-խորհրդակցություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն՝ հավելելով, որ մասնակցել են զորամիավորումների և զորամասերի հրամանատարների բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալները, ԶՈւ հոգևոր առաջնորդն ու գնդերեցները, սպա-իրավաբաններն ու սպա-հոգեբանները: «Ներկայացված զեկույցներում քննարկվել են առկա խնդիրներն ու դրանց լուծման ուղիները։ ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ա. Դավթյանը, ամփոփելով խորհրդակցության արդյունքները, նշել է զինվորական կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությունը, ընդգծել, որ նման հավաքներ անցկացվելու են նաև զորամիավորումներում՝ զորքերում կարգապահության վիճակի բարելավման և արտակարգ պատահարների կանխարգելման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:Ավելին17:0417.01.22 -
ՀայաստանՄարդը, թուրք գործընկերոջ հետ հանդիպումից ոգևորված, իրեն փորձեց դնել ԲԱՅՐԱՔԹԱՐԻ տեղ․ ԱշոտյանՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան գրել է. «Կարճ՝ ԱԺ-ի այսօրվա միջադեպի մասին․ 1. Այն ապացուցեց, որ այս իշխանությունների օրոք հայ-թուրքական գործընթացը Հայաստանի համար վերածվում է հերթական գոյաբանական մարտահրավերի: 2. Հայաստանը ներկայացնող անհավասարակշիռ, դյուրագրգիռ, հիստերիկ անձը, որպես հիմնական բանակցող, էլ ավելի է սրացնում առկա սպառնալիքները: 3. Բացի արարողակարգային և տեխնիկական հարցերից այդ գործընթացը պետք է մանրազննին ուսումնասիրվի և քննադատվի իր օրակարգի առնչությամբ, այդ թվում՝ Սփյուռքի ներգրավմամբ: 4. Մարդը, թուրք գործընկերոջ հետ հանդիպումից ոգևորված, իրեն փորձեց դնել ԲԱՅՐԱՔԹԱՐԻ տեղ, սակայն իրականում անմրցունակ ԿՈՒԿՈՒՌՈՒԶՆԻԿ է»:Ավելին16:5517.01.22 -
ՀայաստանՀաղարծին բնակավայրում շչակ է գործարկվելուՀունվարի 18-ին՝ ժամը 12։00-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչությունը Դիլիջան համայնքի Հաղարծին բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարման, պատսպարման և տարահանման աշխատանքների իրականացումը» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: Արտակարգ իրավիճակների նախարարությունից խնդրում են չանհանգստանալ:Ավելին16:5117.01.22 -
ՀայաստանՓաշինյանի իշխանությունը «մազից էր կախված»․ Արթուր ՎանեցյանԱյդ գործն ի սկզբանե շինծու գործ էր, այն հարուցվել էր միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պահելու նպատակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս իր նկատմամբ հարուցված քրեական գործը ՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իբրև սպանության փորձ կատարելու վերաբերյալ, կարճվեց: Ըստ Արթուր Վանեցյանի՝ պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը «մազից էր կախված», ուստի իշխանությունները որոշեցին հնարքի դիմել և իր նկատմամբ քրեական գործ հարուցել, որպեսզի ինչ-որ կերպ վախեցնեն մարդկանց և զսպեն ընդդիմությանը. «Ես հենց առաջին օրը դատարանում հայտարարել եմ, որ տեսաձայնագրությունը մոնտաժված է, և դա ընդունվել է վարույթ իրականացնող մարմնի կողմից,եթե անգամ մի փոքր իրականության հետ կապ ունեցող դրվագ լիներ, որով կկարողանային ինձ մեղադրանք առաջադրել, ես ազատության մեջ չէի լինի»,- ասաց Վանեցյանը:Ավելին16:3017.01.22 -
ՀայաստանՍրանք նույնիսկ չգիտեն Հայաստանի գլխավոր դաշնակցի պաշտոնական անվանումը․ ՇարմազանովՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի գրում է․ «Թուրքերի հետ բանակցողին ասեք՝ ոչ թե Ռուսաստանի Հանրապետություն, այլ՝ Ռուսաստանի Դաշնություն։ Սրանք նույնիսկ չգիտեն Հայաստանի գլխավոր դաշնակցի պաշտոնական անվանումը։ Դե կարևորը Թուրքիան ու Ադրբեջանը գիտեն։ Բանագնաց եմ ասել է...»:Ավելին16:2217.01.22 -
ՀայաստանԱռանց նախապայմանների սահմանների բացումը բխում է Հայաստանի շահերից. ԱրշակյանԹուրքիայի հետ բանակցությունների համար Հայաստանի օրակարգը չի փոխվել, այն շարունակում է լինել առանց նախապայմանների սահմանների բացումը և դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, վստահեցրեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում: «Հայաստանի անկախությունից ի վեր Հայաստանի սահմանները լարված են, և մենք խաղաղ պայմաններում հազարավոր զոհեր ենք ունեցել թե պատերազմի ընթացքում, թե խաղաղ պայմաններում: Կարծում եմ՝ այն խաղաղության օրակարգը, որ մենք հիմա առաջ ենք տանում և մեր ժողովրդից դրա համար քվե ենք ստացել, հենց միտված է նրան, որ կարողանանք մեր սահմանների և Հայաստանի անվտանգությունն օր առաջ ապահովել, որպեսզի այլևս խաղաղ պայմաններում զինվորներ չզոհվեն, որպեսզի այլևս Հայաստանը պատերազմների մեջ չհայտնվի»,-ասաց Արշակյանը: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը՝ նա նշեց, որ դա ընդամենը նրանց առաջին հանդիպումն էր, և նորմալ է, որ շատ տեղեկատվություն չկա: «Առաջին հանդիպումն է տեղի ունեցել, մարդիկ ծանոթացել են, մեր կողմն իր օրակարգն է առաջ բերել, թե մենք ինչով ենք հետաքրքրված, թուրքական կողմն իր օրակարգն է բերել, տեղի է ունեցել քննարկում: Այդ քննարկումից հետո կողմերը գնացել են իրենց մայրաքաղաքներ՝ ճշգրտելու, քննարկելու այդ օրակարգային հարցերը»,-ասաց Արշակյանը: Անդրադառնալով հարցին, թե Հայաստանն ինչո՞վ է հետաքրքրված՝ նա ասաց՝ առանց նախապայմանների սահմանների բացմամբ և դիվանագիտական հարաբերությունների հաստատմամբ․ «Մեր օրակարգը չի փոխվել: Անկախ Հայաստանի բոլոր իշխանությունները հայտարարել են, որ թուրքերի հետ խոսելու մեր օրակարգը հետևյալն է՝ առանց նախապայմանների Թուրքիայի հետ սահմանները պետք է բացվեն և հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ»,- ասաց ԱԺ փոխնախագահը: Հարցին, թե ի՞նչ վստահություն կա, որ Թուրքիան առաջ չի քաշի նախապայմաններ՝ Արշակյանն ասաց, որ նման ռիսկ կա: Արշակյանը հիշեցրեց, որ ՌԴ-ի միջնորդությամբ են տեղի ունենում այդ հանդիպումները, բանակցությունները, ՌԴ ԱԳ նախարարությունը նույնպես դրական է արձագանքում․ «Հույս ունեմ, որ նաև միջազգային գործընկերների օգնությամբ մենք կկարողանանք սահմաններ բացելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու հարցը լուծել: Եվ դա բխում է ՀՀ շահերից»,-ասաց ԱԺ փոխնախագահը: Հունվարի 14-ին Մոսկվայում տեղի էր ունեցել Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և դեսպան Սերդար Քըլըչի հանդիպումը:Ավելին16:0917.01.22 -
ՀայաստանՀայլուր 15:30 Թուրքերի հետ բանակցող ՀՀ ԱԺ-ում հաշիվներ է պարզում | 17.01.2022Ավելին15:3017.01.22 -
ՀայաստանԲուն պատասխաններ հնչեցնելու փոխարեն այստեղ գալիս հոխորտո՞ւմ եք, ո՞ւմ վրա. Աննա ԳրիգորյանԱրդյոք քննարկվե՞լ է ցեղասպանության հարցը և արդյոք սա որպես հի՞մք է դրվել հետագա բանակցությունների ավելի կառուցողական լինելու համար, քննարկվե՞լ է տարածշրջանում ճանապարհների ապաշրջափակման և Զանգեզուրի միջանցք կոչվածի հարցերը։ Սրանք հարցեր են, որոնք դուք պարտավոր եք պատասխանել և բուն պատասխաններ հնչեցնելու փոխարեն այստեղ գալիս հոխորտո՞ւմ եք, ո՞ւմ վրա»,-ԱԺ ամբիոնից ասաց ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանը։Ավելին15:0017.01.22 -
ՀայաստանԴատարանը Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցրել է ապացուցել, որ Սերժ Սարգսյանը 100 մլն դոլար է կրվել կազինոներումԵրևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Սերգեյ Սահակյանի նախագահությամբ, այսօր կայացել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ընդդեմ իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի գործով դատական նիստը, գրում է «Փաստինֆո»-ն։ Ըստ աղբյուրի՝ դատական նիստին քննարկվել է ապացուցման բեռի բաշխման հարցը։ Կողմերը ներկայացրել են իրենց դիրքորոշումը՝ ապացուցման բեռի բաշխման վերաբերյալ։ Արդյունքում դատարանը պարտավորեցրել է հայցվոր կողմին ապացուցել, որ «Բոլորդ լավ գիտեք՝ երրորդ նախագահը 100 մլն դոլարից ավել կազինոներում կրվել է՝ նույն Բադեն-Բադենում» արտահայտությունը՝ հայցվորի վերաբերյալ ներկայացված փաստացի տվյալ է, այսինքն՝ այն պարունակում է իր մեջ կոնկրետ, հստակ տեղեկություններ՝ որոշակի գործողությունների վերաբերյալ, վերացական չէ։ Գործի լուծման համար նշանակություն ունի նաև փաստը, որ տվյալ փաստացի տվյալն իրականում արատավորում է հայցվորի պատիվն ու արժանապատվությունը, ինչը ևս պետք է ապացուցի հայցվոր կողմը։ Բացի դրանից՝ հայցվոր կողմը պետք է ապացուցի նաև, որ հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալները ներկայցվել են հրապարակային ձևով։ Պատասխանող կողմը պետք է ապացուցի, որ նշված արտահայտությունը պայմանավորված է գերակա հանրային շահով, ինչպես նաև պետք է ապացուցի, որ ներկայացված փաստացի տվյալները համապատասպանում են իրականությանը։ Դատական նիստը հետաձգվել է մինչև մարտի 18-ը՝ ժամը 16։00-ն։Ավելին14:5317.01.22 -
ՀայաստանՔաղաքացին զանգել ու ասել է, որ պայթեցնելու է ոստիկանության շենքերը«Aravot.am»-ի տեղեկություններով՝ հունվարի 15-ին ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ Արցախից ութ ամիս է՝ տեղափոխվել է Երևան, ոստիկանների պատճառով քանդվել է իր ընտանիքը, այդ պատճառով ցանկանում է պայթեցնել ոստիկանական բոլոր շենքերը: Իրավապահները պարզել են, որ քաղաքացին Ս. Հ.-ն է՝ Հադրութի շրջանից: Ձեռնարկվում են միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ: Նախապատրաստվում են նյութեր:Ավելին14:4417.01.22 -
ՀայաստանԿրակել էր իր տան պատշգամբ մտած երիտասարդին. 59-ամյա տղամարդը ձերբակալվել էՀունվարի 15-ին, ժամը 03.35-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Նոյեմբերյան բնակավայրի Տերյան փողոցի տներից մեկում գող կա: Մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 03.10-ի սահմաններում 24-ամյա երիտասարդը ցանկապատի վրայով մտել է նշված առանձնատան պատշգամբ։ Նրան նկատել է տանտիրոջ դուստրը և հայտնել հորը: Նա էլ հետապնդել է երիտասարդին, ապա իր անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրազենից մեկ անգամ կրակելով՝ մարմնական վնասվածք է պատճառել նրան: Տուժածը շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց: 59-ամյա տղամարդը, հրազենով հանդերձ, բերման է ենթարկվել ոստիկանության Նոյեմբերյանի բաժին, ապա ներկայացվել տարածքային նախաքննական մարմնին և ձերբակալվել:Ավելին14:4217.01.22 -
ՀայաստանԻրավիճակը ԱԺ-ում լարված է. ինչ է կատարվել դահլիճում նիստն ընդմիջվելուց հետոԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի ելույթի ընթացքում նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց:Ավելին14:3117.01.22 -
ՀայաստանԳրիգորի Հայրապետովը եթե ունենար տեղեկություններ, որի հրապարակմամբ նա կկարողանար մի փոքր օգուտ տալ Հայաստանին, նա դրա մասին բարձրաձայնած կլիներ․ ՎանեցյանԳրիգորի Հայրապետովը եթե ունենար տեղեկություններ, որի հրապարակմամբ նա կկարողանար մի փոքր օգուտ տալ Հայաստանի Հանրապետությանը, հավատացեք, նա դրա մասին բարձրաձայնած կլիներ, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։ «Այդ «վերելակային բանակցություն» կոչվածը մի քանի վայրկյանի հարց է։ «Վերելակային բանակցություն» կոչվածը մեծ առումով պետք է նայել առհասարակ գործընթացների մեջ, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ալիևը կառուցողական և կիրթ մարդու տպավորություն է թողնում, երբ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում պրոադրբեջանական հայտարարություններ անելու»,- ասաց Վանեցյանը։ Նա նշեց, թե իր համար շատ ցավալի էր Գրգորի Հայրապետովի մահը. «Բացի նրանից, որ մենք միասին աշխատել ենք երկար տարիներ, նա իմ ընկերն է, բացառիկ պրոֆեսիոնալ մարդ էր»։ Հարցին, թե Հայրապետովն առողջական խնդիրներ ուներ, Վանեցյանը պատասխանեց. «Ոչ։ Մահը վրա է հասել սրտի կաթվածի հետևանքով»։Ավելին14:1917.01.22 -
ՀայաստանՀանգստացեք մի հատ, նստեք տեղներդ. կանեմ էն, ինչ կուզեմ. Ռուբինյանն ընդհատեց նիստըՔիչ առաջ Ազգային ժողովի նիստի ժամանակ իրավիճակը լարվեց: Փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանն ընդհատեց նիստը. «Հայտարարում եմ նկատողություն, ի՞նչ էր ձեր անունը, Հռիփսիմե Ստաբուլյան: Ինձ թվում է՝ դուք լավ չեք հասկանում, ձեզ սխալ է թվում: Ես ամբողջ ձեր խմբակցությանն արդեն ես կոչ եմ անում հանգստացեք: Կանեմ էն, ինչ կուզեմ»:Ավելին14:0817.01.22 -
ՀայաստանԵս իշխանության հետ ճանապարհ չեմ գնում․ Արթուր ՎանեցյանԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել է, թե ինչու էր համաձայնել իշխանության ներկայացուցիչների հետ գործուղման մեկնել ԱՄՆ։ «Իշխանության ներկայացուցիչները երբ լինում են միայնակ, ներկայացնում են միայն իրենց տեսակետը, այսինքն՝ այլ տեսակետ մեր երկրից միջազգային կառույցներում չի ներկայացվում։ Դա իրենց ազատ գործելու իրավունք է տալիս։ Հետո զարմանում ենք, թե ինչու միջազգային կառույցներից չունենք արձագանքներ Հայաստանում տիրող իրավիճակի մասին, ինչու ընդդիմության կողմից Հայաստանի ներսում բարձրացվող հարցերի մասին տեղեկացված չեն մեր միջազգային գործընկերները։ Ես իշխանության հետ ճանապարհ չեմ գնում, ես ԱԺ պատգամավոր եմ, ով ունի լիազորություններ, պարտականություններ և պարտականություն՝ իր ընտրողի առջև։ Կարծում եմ, որ ընդդիմության ընտրողների ձայնը պետք է լսելի դարձնել միջազգային ատյաններում»,- ասել է Վանեցյանը։ Նա ընդգծել է, որ պաշտպանում է ընդդիմադիր գործընկերներ «Հայաստան» խմբակցության պատգամավորների որոշումը՝ բոյկոտելու միջազգային կառույցներում աշխատելը, մինչև սահմանափակումները չվերացվեն որոշ պատգամավորների նկատամամբ։ «Նրանց որոշումը պաշտպանում եմ, բայց մենք ունենք մեր դիրքորոշումը և կարծում եմ, որ պետք է ցանկացած հնարավորություն օգտագործենք, որպեսզի ներկայացնենք այս իշխանությունների գործողությունները, որոնք ուղիղ վնասում են ժողովրդավարությանը, երկրի արտաքին վարկանիշին»,- ասել է Վանեցյանը:Ավելին13:5717.01.22