Լրահոս
Հայաստան
13:58
18.01.22
125

Հայկական կողմի ցանկությունն է՝ հնարավորինս արագ ներգրավվենք Թուրքիայի հետ բովանդակային բանակցությունների մեջ. հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ. Ռուբինյան

Img default alt hy

Թուրքիայի բանագնացի հետ առաջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, բայց թե ինչպես կընթանա գործընթացն ընդհանրապես, կախված է կողմերի պատրաստակամությունից և կառուցողական շարունակականությունից, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը, ով Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ ներկայացուցիչն է:

«Թե ինչպես կընթանա հետագա գործընթացը, կախված է Թուրքիայի կառուցողականության, անկեղծության և պատրաստակամության մակարդակից։ Հայկական կողմի ցանկությունն է, որ հնարավորինս արագ ներգրավվենք բովանդակային բանակցությունների մեջ, որովհետև մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ, իսկ դա առաջին հերթին սահմանի բացումն է»,- ասաց պատգամավորը։

Անդրադառնալով Լավրովի հայտարարությանը, թե հայկական կողմը կոնկրետ առաջարկություններ է ներկայացրել դեմարկացիայի և դելիմիտիացիայի վերաբերյալ, Ռուբինյանն ասաց, թե տեղեկություն ունի՝ ինչի մասին է խոսքը, միաժամանակ խնդրեց՝ այդ հարցով դիմել ԱԳՆ կամ կառավարություն։

«Բայց պատկերացումներն այն ծիրում են, որի մասին հրապարակային հայտարարել են մեր համապատասխան գերատեսչությունները և պաշտոնյաները»,- ասաց Ռուբինյանը։