Լրահոս
Հայաստան
14:19
18.01.22
399

Ապարանում պարտված ՔՊ-ական թեկնածուն մարզպետի տեղակալ է նշանակվել

Img default alt hy

2021 թվականի դեկտեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՔՊ ցուցակը գլխավորել էր Էդգար Փարվանյանը ու պարտվել գործող համայնքապետին՝ Կարեն Եղիազարյանի գլխավորած դաշինքին։ Վերջինիս օգտին քվեարկել էր ապարանցիների 66,70% տոկոսը, իսկ ՔՊ-ի օգտին՝ 33,30%-ը։

Ապարանի ՏԻՄ ընտրություններում քաղաքապետին պարտված ՔՊ-ական թեկնածուին Նիկոլ Փաշինյանն Արագածոտնի մարզպետի տեղակալ է նշանակել։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Էդգար Փարվանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետի տեղակալ»,- նշվում է Նիկոլ Փաշինյանի հունվարի 17-ի որոշման մեջ: