Լրահոս

2022-01-18
  • Հայաստան
    «Բորշչը դառնալու է դելիկատես». Հայաստանի տնտեսությունը՝ «խցանման մեջ»
    Գնաճի վերջին տվյալները խորհրդարանում հրապարակել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը:
    21:51
    18.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Արևմուտքը զինում է Ուկրաինան, էրդողանը «դուխ» է տալիս. Մոսկվան իրավիճակը գնահատում է «վտանգավոր»
    ԱՄՆ-ՆԱՏՕ-Ռուսաստան անվտանգության երաշխիքների հարցով բանակցություններն, ըստ միջազգային մամուլի, հնարավոր է ձախողվեն:
    21:50
    18.01.22
    Ավելին
  • Տարածաշրջան
    Ալիևը չի կերակրում իր ժողովրդին. ադրբեջանցիները հասկացել են, որ սոված են
    Ահավոր տրամադրություններ են Բաքվի փողոցներում գնաճի պատճառով: Խոսքի ազատության հետ լուրջ խնդիրներ ունեցող Ադրբեջանում քաղաքացիները հայտարարել են, որ Ալիևի երկրում ձվից մինչև հագուստ՝ ամեն ինչ թանկացել է:
    19:02
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Ես ազգագական կապ չունեմ Աննա Հակոբյանի հետ․ ՔՊ-ական պատգամավոր
    Վերջին 2 օրվա մեջ բազմաթիվ շահարկումներ են գնում հետևյալի հտե կապված ու սա։ Ես ազգագրական կապ չունեմ։ Իմ ազգանունը որ Հակոբյան է, դա չի նշանակում որ բարեկամ ենք։ Մի խոսքով, հայտարարեց ՔՊ կուսակցության նորընտիր պատգամավոր Էդգար Հակոբյանը։ Լրագրողի հարցին, թե ինչպես է հայտնվել ՔՊ-ական ցուցակում, նորընտիր պատգամավորն արձագանքեց․ «Ես բացարձակապես, նույն հաջողությամբ տվյալ էլի լուրերը շրջանառության մեջ են մտել, որ ես, ազգական լինելով, հայտնվել եմ ցուցակոմ։ Ցուցակում հայտնվել եմ իմ գործունեությամբ, իմ կուսակցական աշխատանքներով և մնացած ամեն ինչով։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե Հակոբյանը պատերազմից հետո՞ է հայտնվել այս թիմում , սակայն․ նորըտՈչ, երկու հազար տասնքանի թվականից և ներգրավված եմ եղել տարբեր աշխատանքների մեջ։ Հիմնադիր անդաՄ եք Չէ, հիմնադիր անդամ չեմ, բայց շատ վաղոիւց անդամ եմ։
    18:10
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Նոյեմբերի 16-ին գերեվարված զինծառայողներից վեցը շարունակում է մնալ գերության մեջ. իշխանությունը խաչ է քաշել մարդկային ճակատագրերի վրա. Տիգրան Աբրահամյան
    Հետպատերազմյան ժամանակահատվածում ՀՀ իշխանությունները զբաղված են պոպուլիզմով, Ազգային ժողովում հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը: Նա ասաց, որ Զինված ուժերում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքով արձանագրվող մահվան կամ վիրավորման դեպքերը, ՀՀ տարածք թշնամու անարգել ելումուտը, մեր հայրենակիցների առևանգումը, ադրբեջանական կամայականությունների ու ագրեսիայի հետևանքով ՀՀ սուվերեն տարածքի կորուստները մի կողմից հետևանք են անվտանգային համակարգում ոչ բավարար ջանքերի գործադրման, մյուս կողմից, հաստատում առ այն, որ իշխանությունը այս ուղղությամբ լուրջ միջոցառումներ իրականացնելու կամք ու ցանկություն չունի: «Հասել ենք մի կետի, երբ սահմանից զինծառայողներ են կորում, անհայտ ու տարօրինակ պայմաններում գերեվարվում ու սրա պատասխանատուները գրեթե ամենօրյա ռեժիմով անմեղ դեմքով խոսում են մեր երկրի առաջընթացի ու ապագայի մասին», - ընդգծեց նա: Պատգամավորի խոսքով՝ 2021 թվականի նոյեմբերի 16-ի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով հայկական զինուժի 32 զինծառայող գերեվարվել էր, որից 6-ն այս պահին շարունակում է մնալ գերության մեջ, իսկ այդ գերությունից հայրենադարձվածների նկատմամբ քրեական գործեր են հարուցված: «Այդ զինծառայողների մեջ կան այնպիսինները, որոնք երկար տարիներ ծառայել են Հայաստանի ու Արցախի տարբեր զորամասերում, մարտական հերթապահություն կրել, մարտական գործողությունների մասնակցել, վիրավորվել, սակայն, չգիտես թե ինչու, իշխանությունն այս մարդկանց, առանց օրինական վճռի մեջ մտած դատավճիռների, նշանակել է մեղավորներ ու խաչ քաշել մարդկային ճակատագրերի վրա: Այդ զինծառայողներից մեկը՝ Արեն Արամյանը, ով ադրբեջանական հարձակման հետևանքով վիրավորում է ստացել ու կալանքի տակ է, անհրաժեշտ բուժումներ ստանալու հնարավորություն այսօր չունի», - հայտարարեց Աբրահամյանը: Նա ասաց, թե երկար ժամանակ է՝ որևէ տեղեկություն չկա 44-օրյա պատերազմի ու դրանից մեկ ամիս անց Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերում գերեվարված զինծառայողների ճակատագրերի մասին: «Այդ դեպքում էլ իշխանությունը մեղավորներ է նշանակել, զինծառայողների է կալանավորել ՝ փորձելով ցույց տալ, որ իրավիճակի ողջ պատասխանատվությունը կրել են այդ հատվածում ծառայություն իրականացնող ստորաբաժանումներն ու զինծառայողները, իսկ իշխանությունը, ինչպես միշտ, դիտորդի կամ տուժողի թիկնոց կրելով, շարունակում է արդարանալ ու մոլորեցնել հանրությանը»,- նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորը: Տիգրան Աբրահամյանը նշեց նաև, որ Հայաստանն ու Արցախը շարունակում են կորցնել, որովհետև թուրքերի ու ադրբեջանցիների առաջ նվաստանալը իշխանությանը վերածել է անարժանապատիվ խաղաղություն մուրողների:
    17:52
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար
    Հունվարի 18-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Կոտայքի, Ախուրյանի, Աշոցքի, Ճամբարակի, Վարդենիսի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է, տեղեկացնում է ԱԻՆ-ը։ Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքով երթևեկելու համար կցորդով տրանսպորտային միջոցների վարորդներին խորհուրդ է տրվում կիրառել անվաշղթաներ։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
    17:46
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Չեմ պատասխանում, չեմ պատասխանում․ Պապիկյանը նորից խուսափեց լրագրողներից
    «Hraparak.am»-ը գրում է․ «Գրել էինք , որ Երևանի պետական համալսարանում հոգաբարձուների խորհրդի նիստ է մեկնարկել։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անվտանգության աշխատակիցների հետ ևս ԵՊՀ-ում էր, մասնակցում էր նիստին  Նիստը ռեկտորի հաշվետվության վերաբերյալ է եղել,  որի ընթացքում  տեղի է ունեցել  նաեւ կառուցվածքի ու հաստիքացուցակի հաստատում։ Նշենք, որ նիստը փակ էր տեղի ունենում, քիչ առաջ Պապիկյանը դուրս եկավ դահլիճից, նախ անվտանգության աշխատակիցները թույլ չտալով լրագրողներին մոտենալ նրան՝ Պապիկյանին վերելակով «իջեցրին» ներքև։ ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում կրկին հանդիպեցինք Պապիկյանին, բայց նա կրկին չխոսեց։ «Չեմ խոսում, չեմ խոսում, չեմ պատասխանում»,- ասաց Պապիկյանը։  Սահմանային, անվտանգային մի շարք հարցերի վերաբերյալ լրագրողների դիտարկումներին Պապիկյանը ևս չարձագանքեց, նստեց իրենց սպասարկող ամենագնացն ու հեռացավ»։
    17:24
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Որ ասում էի՝ բաներ կանեմ, նկատի ունեի՝ լավ բաներ կանեմ ձեզ հետ․ Ռուբինյանը
    Ազգային ժողովի երեկվա նիստում Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ ինչ կուզի, կանի։ Այսօր բացատրել է, թե ինչ նկատի ուներ դա ասելով․ «Որ ասում էի բաներ կանեմ, նկատի ունեի լավ բաներ կանեմ ձեզ համար»։
    17:17
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Արցախ
    Կամո Վարդանյանին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում
    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախի պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանին գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում շնորհելու մասին:
    17:05
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    24-ամյա աղջկան հայհոյել է, ապա՝ առևանգել
    Հունվարի 17-ին, ժամը 02:20-ին, ոստիկանության Երևանի Կենտրոնական բաժին դիմած կինը հաղորդում էր տվել, որ 24-ամյա դուստրը հունվարի 16-ին, ժամը 16.00-ին, տնից դուրս է եկել և չի վերադարձել, տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից։ Կենտրոնականի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ աղջկան առևանգել է Էջմիածնի բնակիչ, 25-ամյա երիտասարդը։ Հունվարի 17-ին նա հայտնաբերվել է Շիրակի փողոցում և, իր վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ, բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին։ Նրա ավտոմեքենայի սրահում է եղել առևանգված աղջիկը, որը տեղափոխվել է բժշկական կենտրոն: Անձնական խուզարկությամբ տղամարդու մոտ հայտնաբերվել է կաթուցիչ՝ մոխրացած հետքերով: 24-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ հունվարի 16-ին Մաշտոցի պողոտայի ավտոկայանատեղիում 25-ամյա երիտասարդը իր և եղբոր հասցեին հնչեցրել է առողջությանը ծանր վնաս հասցնելու սպառնալիքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև առևանգել է և տեղափոխել Էջմիածին քաղաքի իր տուն, որտեղ կոտրել է իր բջջային հեռախոսը: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով: Երիտասարդը ձերբակալվել է։ Կատարվում է քննություն:
    16:53
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Եվրոպայի չեմպիոն Կարեն Ավագյանն ամուսնացել է
    Ծանրամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Կարեն Ավագյանն ամուսնացել է։ Ընտրյալը Գայանե Անդրեասյանն է։ Հունվարի 15-ին Էջմիածնի Սուրբ Գայանե եկեղեցում տեղի է ունեցել նրանց պսակադրությունը, որին ներկա են եղել ծանրամարտի հավաքականի բոլոր անդամները։
    16:19
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Չհուսադրող ու վտանգավոր վիճակագրություն․ ԵՊԲՀ ռեկտորը՝ կորոնավիրուսի թվերի մասին
    ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը գրել է. «Չհուսադրող ու վտանգավոր վիճակագրություն. COVID-19-ը բացասաբար է ազդում ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման արդյունավետության վրա Հանրային իրազեկման լայնածավալ աշխատանք իրականացնելով` ԵՊԲՀ մասնագետները, բազմից նշել են այն մասին, որ COVID-19-ի ազդեցությունն առողջապահության համակարգի վրա չի սահմանափակվում միայն համաճարակային իրավիճակի վատթարացմամբ. այն բացասաբար է անդրադառնում ոչ վարակիչ հիվանդությունների կառավարման արդյունավետության վրա: Համալսարանականների փոխանցմամբ` առվել տարածված, ինչպես նաև, առողջապահության համակարգի բնականոն գործունեության պայմաններում վաղ հայտնաբերման ենթակա կյանքում առաջին անգամ հայտնաբերված չարորակ նորագոյացությունների հայտնաբերման փուլերի վերլուծությունը վկայում է, որ վերջին տարիներին արձանագրված I-II փուլերում հայտնաբերման ցուցանիշների բարելավումը գրանցել է էական հետընթաց՝ 2020 թվականին կազմելով ընդամենը 42%, որը 8.4%-ով ցածր է 2019թ. (50.4%) և 3%-ով 2016թ. տվյալներից: Տվյալների համաձայն` աճել են III և IV փուլերում հայտնաբերված հիվանդության տեսակարար կշիռը, մասնավորապես՝ III փուլում են հայտնաբերվել քաղցկեղի 25.4%-ը, որը վերջին 5 տարիների ամենաբարձր ցուցանիշն է, իսկ IV փուլում՝ 32.6%-ը, որը բարձր է 2019թ. ցուցանիշից, սակայն, այնուամենայնիվ, ավելի ցածր է 2016-2018թթ. տվյալներից: Հիվանդության I-II փուլերում հայտնաբերումը, 2020-ին նախորդ տարվա նկատմամբ առավել մեծ անկում է արձանագրել վահանագեղձի՝ 16.2%-ով, հաստաղու՝ 14.3%-ով, կրծքագեղձի՝ 11%-ով, մաշկի մելանոմայի՝ 10.4%-ով և արգանդի պարանոցի՝ 9.6%-ով քաղցկեղի մասով: Կարևոր է իրազեկ լինել, որ վերոնշյալ քաղցկեղի տեսակները հանդիսանում են այն հիվանդությունները, որոնք հնարավոր է վաղ հայտնաբերել, զանգվածային սքրինինգների և թիրախային հետազոտությունների միջոցով: Հարգելի՛ քաղաքացիներ, գիտնականները պնդում են՝ շարունակե՛ք պահպանել հակահամաճարակային կանոնները, մի՛ խուսափեք պատվաստվելուց»:
    16:15
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Սուրեն Պապիկյանը թիկնապահների հետ է ԵՊՀ-ում
    «Hraparak.am»-ը գրում է․ «Երևանի պետական համալսարանում հոգաբարձուների խորհրդի նիստ է մեկնարկել։ Հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը անվտանգության աշխատակիցների հետ արդեն ԵՊՀ-ում է, մասնակցում է նիստին։ Նիստը ռեկտորի հաշվետվության մասին է, որի ընթացքում պիտի տեղի ունենա նաև կառուցվածքի ու հաստիքացուցակի հաստատում»։
    16:11
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Այսօրվանից սկսվում է Հայաստանի պատմությունը. Ռոտենբերգը ՀՀ քաղաքացիություն է ստացել
    Այսօր Նատալյա Ռոտենբերգը ստացավ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այս մասին նա հայտնել է իր էջում տեղադրած տեսանյութում։  Նա Հայաստանի քաղաքացի դարձավ իր ծննդյան տարեդարձի օրը։ «Այսօր պատմական օր է։ Այսօրվանից սկսվում է Հայաստանի պատմությունը»,-տեսանյութում նշում է Ռոտենբերգը։ 
    16:06
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    Վանդալիզմ՝ Երևանում. պղծել են մատուռում տեղադրված Հիսուս Քրիստոսի տուֆե քանդակը
    «SHAMSHYAN.com»-ի տեղեկություններով՝ օրեր առաջ վանդալիզմի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչ-որ մարդիկ կոտրել ու պղծել են ժողովրդին հայտնի՝ գաջի գործարանի հարևանությամբ գտնվող փոքրիկ մատուռի մոտ՝ տուֆե մեծ պատվանդանի վրա տեղադրված Հիսուս Քրիստոսի քանդակի դեմքը, ձեռքերն ու ոտքերը: Պատվանդանի վրա տեղադրված ցուցանակից երևում է, որ մուտքը դեպի Սուրբ Հարություն եկեղեցի է տանում:
    15:48
    18.01.22
    Ավելին
  • Img default alt hy
    Հայաստան
    ՄԻԵԴ-ը ճանաչել է 2008-ի ընտրություններից հետո Փաշինյանի իրավունքների խախտումը
    Մարդու իրավունքների եվրոպական դատարանն (ՄԻԵԴ) այսօր Նիկոլ Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռել է, որ խախտվել է Փաշինյանի ազատության և անձնական անձեռնմխելիության, հավաքների ազատության իրավունքը և նրա իրավունքները հարգելու պետության պարտականությունը։ Հայաստանի գործող վարչապետը դրամական փոխհատուցման պահանջ չի ներկայացրել պետությանը, գրում է «Ազատությունը»։ Գործը վերաբերում է այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Փաշինյանի ազատազրկմանը, որը տեղի է ունեցել 2008 թվականի ընտրություններից հետո, երբ Փաշինյանը աջակցում էր նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանին։ Նա անազատության մեջ է պահվել 2009-ի հոկտեմբերից մինչև 2010 թվականի հունվարը։ Վճռում նշված է, որ խախտվել է նաև Փաշինյանի խոսքի, հավաքների ազատության իրավունքը։
    15:46
    18.01.22
    Ավելին